Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածունՕսմանյան կայսրությունում ևս հայ տղամարդիկ «ազատված էին» բանակից. քաղաքագետ«Վերջին զանգի» մասնակիցների 262 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱռաջընթացի հնարավորություն կա․ Իրանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետոԱդրբեջանցի վանդալները քանդում են օկուպացված Ստեփանակերտի տներն ու շենքերըԳողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Լոռնուտ գյուղն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտԱրսենյանը կարևորել է դեսպանության դերը՝ հայապահպանության և կրթման գործումԵրբ ՌԴ-ն ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը կփոխանցի ՈւկրաինայինԵրևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներՍտալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. ԻրանագետԲոլորս ունենք մեր առանձնահատկությունը, բայց ապրում ենք նույն միջավայրում և բախվում մարտահրավերներիՓրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Ղուկասյանի, ՔՊ-ի և դատախազության տեսակետները համահունչ ենԻրանը կթույլատրի վերահսկել իր միջուկային գործունեությունը, եթե պատժամիջոցները չեղարկվեն. Աբբաս ԱրաղչիԵրևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. AzatutyunՓյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբՓաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին գործուղում է ՖրանսիաՖրանսիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանՆախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար
ՀՀ-ն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական գագաթնաժողովը հյուրընկալելու համար
Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ ճանաչում ունի․ Արման ԾառուկյանԱրարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունըԱրծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել էր «Եղնիկասար» հանդամասում․ նրան գտել ենՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ. ՀԿԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել ենՆախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս․ ՔԿ
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա ՀՀ-ում՝ 2026 թվականի գարնանը․ Փաշինյան
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆԿառավարությունը տոհմային մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման գնի 50 տոկոսը կփոխհատուցի. 2024-2028 թթ. զարգացման ծրագիր2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր. Հակոբյան

Սուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում տարբերակ։ Հիմա մեզ պարտադրում են «պաշտոնական Երևանի» գործի չիմացությունը, ու ասում են սա է՝ ուրիշ ելք չկա։

Այս իշխանությունը սեփական ժողովրդին ստել է՝ և´ ընտրություններից առաջ, և´ հետո։ Ստել է բոլոր հարցերում, նաև՝ թե բանակցում է ու գնում գրագետ սահմազատման։ Ու ստում է հիմա, թե՝ անարժանապատիվ զիջումներից այլ լուծումներ չկան։ Իսկ լուծումներ կան։

Կոնկրետ քայլեր

Քայլ առաջին.

լայն կոնսոլիդացիայով ճակատ՝ միավորներ, անհատներ, եկեղեցի։ Բագրատ Սրբազանի հնչեցրած Stand up against evil-ը միավորող գաղափար է։ Մենք պետք է ընդունենք, որ մեր իրականությունը, բարքերը, մեզ համար գծվող ապագան բառիս բուն իմաստով evil-ական է, ու դրա դեմ պայքարը ենթադրում է պարզ մարդկային որակներ ու հարյուր հազարավոր մարդկանց որոշում։

Քայլ երկրորդ

Ի տարբերություն այս իշխանության՝ պետք է ասել, որ մենք գիտենք, թե ինչ անել։  Հայաստանը դրել են Արևմուտք-ՌԴ բախման կենտրոնում ու մեզ համոզում են, թե այլևս ելք չկա։ Իհարկե, շատ ծանր վիճակ է, բայց լուծումներ կան։
Դեռևս հունվարին հրապարակել եմ հոդված այն մասին, որ Հայաստանն ըստ էության սահմանակից է դարձել ԲՐԻԿՍԻՆ (Իրանը հունվարի 1-ից ԲՐԻԿՍԻ անդամ է), ինչը տնտեսական լուրջ հնարավորություններ է բացում։ Սա կարող է մեզ թույլ տալ՝ դուրս գալ «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» ծայրահեղ վտանգավոր ընտրությունից։ Պետք է դուրս գալ այս թակարդից ու ռեալ օրակարգով հարաբերություններ կառուցել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։ Այս թեման կարող է իր համար առանցքային դարձնել լայն ընդդիմությունը։

Քայլ երրորդ

Բրյուսելյան ուխտագնացության ամենավտանգավոր հետևանքն այն էր, որ Հայաստանը հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ։ Այնպես ստացվեց, որ մեր աշխարհագրական հարևանները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թեպետ տարբեր մոտիվացիաներով, այս դրվագով համախոհներ դարձան՝ մեր դեմ։ 
Այս վտանգավոր մեկուսացումից դուրս գալու նպատակով կարելի է զարգացնել 3+3-ի բանաձևը, իսկ Արևմուտքի հետ՝ պնդել արդեն իսկ ստորագրված CEPA-ի օրակարգի իրականացման վրա (CEPA-ի շրջանակներում դեռևս գոյություն ունի Արցախի չլուծված խնդիրը՝ կարգավորման հեռանկարներով), և չզարգացնել հակառուսական օրակարգ։ Կարելի է օրակարգ դարձնել CEPA-ի ընդլայնման-զարգացման իդեան, բայց ոչ երբեք՝ Արևմուտքի պատվերով հակառուսական պլացդարմի վերածվելու սկզբունքը։

Քայլ չորրորդ

Ռուսաստանի հետ կարելի է առաջ քաշել երկկողմ հարաբերությունների նոր բանաձև (եթե համարենք, որ ՀԱՊԿ-ի հետ առկա են որոշակի օբյեկտիվ խնդիրներ), որը մեզ կօգնի այսօրվա նոր իրականության մեջ։ Երկկողմ հարաբերությունների նոր բանաձևը՝ «ինչ ենք ակնկալում և ինչ ենք ստանում» տրամաբանության մեջ, կարող է դառնալ լուծում՝ չաշխատող մեխանիզմների փոխարեն, որը կհանգեցնի դեէսկալացիայի։
Մենք քաղաքական, դիվանագիտական ու նաև տնտեսական բազմաթիվ հետաքրքիր քայլերի տարբերակներ ունենք։ Բայց երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի առաջ ու չգիտի՝ ինչ անել։ Իմացողների ձևաչափը պիտի վերջապես վերցնի այդ ամբիոնը՝ բոլորով, այդ թվում պետական համակարգի այսօրվա ունակ դեմքերով։

Պարզ ասած՝ մեր հասարակությանը պետք է ցույց տալ քայլերի հստակ ճանապարհային քարտեզ՝ երկիրը խելամիտ ուղու վրա դնելու համար»։