Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի գյուղատնտեսական շուկայի 2-րդ տաղավարում դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ըստ նախնական տեղեկությունների` տղամարդը, ում ինքնությունը պարզվում է, հանկարծամահ է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։