Տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը․ Եղիշե Կիրակոսյան
Բռնությունն ու ահաբեկումը Ադրբեջանն օգտագործեց հայերին էթնիկ զտման ենթարկելու համար։ ԼՂ առնվազն 30 հազար անձանց վտարումն Ալիևը հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով, որ այս տարածքներում երբեք հայկական երգեր չեն երգվելու։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Բոլորս գիտենք, թե այն ժամանակից ի վեր ինչ է տեղի ունեցել, նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը 9 ամիս սովատանջ անելուց հետո՝ շրջափակելով Լաչինի միջանցքը և դատարանի երկու նախանական միջանկյալ որոշումների աղաղակող խախատումներով, Ադրբեջանը հարձակում նախաձեռնեց՝ սպանելով 100-ից ավելի հայերի, ստիպելով 100 հազարավոր հայերի հեռանալ իրենց պատմական հայրենիքից։
«Մինչև օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագրի մասին»,- ասաց Կիրակոսյանը։
Նա նշեց, որ տարիներ շարունակ էթնիկ զտման սպառնալիք հնչեցնելով՝ Ադրբեջանն ի կատար ածեց այն և այժմ համակարգված կերպով ոչնչացնում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը՝ ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:
«Սույն գործի քննությանը զուգահեռ է այս ամենը տեղի ունենում»,- ասաց Կիրակոսյանը։