Լռություն, ասեցի... ականջներդ կտեսնեք` իշխանություն չեք տեսնի. ձեր տեսակը մաքսիմում կարող է շան պես հաչալ՝ կարող եք հաչալ․ Տիգրան Ավինյանը` Մանուկ Սուքիասյանին (տեսանյութ)
Դուք ձեր ականջները կտեսնենք, ապագայում իշխանություն չեք տեսնի։ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ՝ բղավելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի վրա։
Հարկ է նկատել, որ մինչ այդ նա ասել էր, թե իրեն ոչ թե դժվար, այլ անհնար է հունից հանել։
«Ձեր տեսակը մաքսիմում ինչ կարող է անել, հաչելն է, շարունակեք հաչալ, որովհետև շունը հաչա, քամին փչի»,- ասաց Ավինյանը Սուքիասյանին։
Նա նաև սպառնաց` «Մայր Հայաստան» խմբակցության հարցերին չի պատասխանելու։
«Կարիքը չունենք»,- բղավեց նա։
Ավինյանը նաև կոչ արեց կոռեկտ լինել՝ մոռանալով, որ ինքը ևս անցավ կոռեկտության բոլոր սահմանները։
«Ձեր խուժան բառապաշարը... հանգստացեք սաղդ»,- բղավեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում