Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ ՊողոսյանՈչ թե Իրական Հայաստան այլ Իրական Փաշինյան․ Վլադիմիր ՄարտիրոսյանԱլյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»․ «Իրավունք»Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՔննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի Ուջան գյուղի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանը կապ ունի՞ Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ․

1. Փաստաբանների այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական քննություն սկսվի, դա որևէ կերպ չի նշանակում, թե քրեական վարույթ կարող է չնախաձեռնվել։ Քրեական նույն վարույթով պետք է ստուգվեն նաև քաղաքացուն տեսակցած ԱԺ պատգամավորների հաղորդումները։

2. Փաստաբանների հաղորդումներն այն աստիճան մանրամասն են, որ ապահովում են առերևույթ հավաստիություն և իրավունքի ուժով ստեղծում դրանց բացառապես քրեական վարույթով պատասխանելու պետության պարտականություն։ Միջազգային կանոնը հստակ է. եթե պետությունը չի կարողանում քրեական վարույթով փաստարկված հերքել այդ տվյալները, ուրեմն արարքը համարվում է ապացուցված։

3. Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից։ Այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։

4. Պետք է քննության առարկա դառնան թե՛ քաղաքացուն ուղեկցող Ոստիկանների արարքները, թե՛ այն դիմակավորված անձանց արարքները, որոնք, ինչպես փաստաբանների հաղորդումներն են վկայում, խոշտանգման են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այդ արարքների բացահայտումն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը պարտադիր է նաև նման չափազանց վտանգավոր դրսևորումները հետագայում կանխելու ու իրավունքի գերակայություն այս հարցերում երաշխավորելու համար առհասարակ։

5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։

6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։

Մասնավորապես, պետք է պարզել արդյոք քաղաքական իշխանության տվյալ կամ այլ պաշտոնյա կապ ունի Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ՝ դիմակավորված անձանց ներգրավման ու ուղեկցող ոստիկանների հովանավորությունը ստանալու ձևով։

Հաշվի առնելով փաստաբանների հաղորդմամբ ներկայացված խոշտանգման դեպքի բացառիկ բնույթը (ոստիկանների պատասխանատու վերահսկողության ներքո գտնվող քաղաքացու խոշտանգումը դիմակավորված անձանց կողմից)՝ մենք այս հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով ոչ միայն հրավիրել նրանց ուշադրությունը դեպքին, այլ նաև ապահովել նրանց վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ։