Պայթյուններ և հրդեհ Ղրիմի ռազմական օդանավակայանում
Գիշերը Ղրիմում պայթյուններ են որոտացել Ջանկոյ քաղաքում՝ ռազմական օդանավակայանի մոտ, հայտնում են տեղական տելեգրամյան ալիքները։
Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել նախքան օդային հարձակման նախազգուշացումը։ Հաղորդվում է նաև, որ օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել։
Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ղրիմի կամրջով երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, պատճառը հայտնի չէ։ Ջանկոյ-Ֆեոդոսիա մայրուղու Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակվել է երթևեկության համար և կազմակերպվել է շրջանցում։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։