Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
Կարելի է փաստել, որ իրական սպաները զոհվել են 44-օրյա պատերազմի մարտադաշտում՝ նախընտրելով արժանապատիվ մահը, արժեզրկված բազկաթոռների ու պադավատների փոխարեն:Այս մասին գրել է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը.
«"Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի:"
17.04.2024 թվականը պատմության մեջ կհիշատակվի որպես օրվա իշխանության կողմից՝ Հայոց բանակի ձևավորման, ինչպես նաև Արցախյան ճակատամարտում տարած հաղթանակների ճարտարապետական հուշարձանի ոչնչացման օր:
Տպավորությունը է ձևավորվում որ, օրվա իշխանությունը այն իրականացրել է թշնամու աչքին հաճոյանալու նպատակով, քանի որ պաշտանության նախարարության նախկին շենքի պայթեցումը և բանակում իրականացվող բարեփոխումները, որոնք պայմանավորված են ոչ մարտական պայմաններում զինծառայողների զոհերի քանակի ավելացումով, ապա կարելի է եզրահանգել, որ մեկը մյույսի հետ փախկապակցված է:
Հաշվի առնելով ուժային կառույցներում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող սպաների մոտեցումը՝ Հայոց բանակում ձևավորվող արժեհամակարգի և անձնակազմի հանդեպ վերաբերմունքին, ապա կարելի է փաստել, որ իրական սպաները զոհվել են 44-օրյա պատերազմի մարտադաշտում՝ նախընտրելով արժանապատիվ մահը, արժեզրկված բազկաթոռների ու պադավատների փոխարեն:
Հ.Գ.
Ի՞նչ արժեք ունեն ձեր ուսադիրների վրայի աստղները»: