Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքը
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը:
Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով պաղեստինցի, ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով մի քանի դիվանագիտական աղբյուրներ, հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը քվեարկության կդնի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության հարցը։
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերժել է Բայդենի վարչակազմի խնդրանքը՝ չշարունակել աշխատանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինը որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ ընդունելու վերաբերյալ քվեարկության գործընթացը», - ասվում է կայքում: