Իրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York Times
Իրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ռազմաօդային ուժերի բազան:
Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի թիրախներին։ Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի բանակի 8-րդ ռազմաօդային բազայի մոտ պայթյուններ են լսվել։
Իրանցի երեք պաշտոնյաներ New York Times-ին հաստատել են, որ հարվածներն ուղղված են եղել Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազային: