Իսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակ
Իսրայելը երեք բալիստիկ հրթիռ է արձակել Իրանի վրա հարձակման ժամանակ:
Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելը գիշերը երեք օդային բալիստիկ հրթիռ է արձակել Իրանի ուղղությամբ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ գիշեր Իսրայելը սահմանափակ պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ Պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանական IRIB պետական գործակալությունը հայտնել է, որ երկրի մի շարք նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքել են անօդաչու թռչող սարքերի մոտեցմանը։