Չինաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ սառը պատերազմի մեջ մտնել. չինացի պաշտոնյա
Չինաստանը հարգում է խաղաղությունը և մտադիր չէ սառը կամ թեժ պատերազմի մեջ մտնել որևէ երկրի հետ, սակայն նրա ինքնիշխանությունը չի կարող ոտնահարվել: Այս մասին ասել է Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Չժան Յուսիան։
«Չինաստանի ժողովուրդը հարգում է խաղաղությունը և մտադիր չէ սառը կամ թեժ պատերազմի մեջ մտնել որևէ երկրի հետ, սակայն Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը չի կարող ոտնահարվել, և նրա հիմնական շահերը չեն կարող վիճարկվել», - ասել է Չժան Յուսիան 19-րդ հանդիպման բացման արարողության ժամանակ: