Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրին
Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի միջամտությանը Հարավչինական ծովի հարցում, և նրա օրինական իրավունքները պաշտպանելու վճռականությունն անսասան է:
Այս մասի ասել է Չինաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանիայի դեպարտամենտի խոսնակը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի Չինաստան այցից առաջ ճեպազրույցում։
«Չինաստանը վճռականորեն դեմ է Հարավչինական ծովի հարցում ԱՄՆ միջամտությանը և Չինաստանի ու Թայվանի միջև թշնամություն հրահրելուն»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ Չինաստանի տարածքային ինքնիշխանությունն ու ծովային իրավունքները չեն կարող ոտնահարվել, իսկ Չինաստանի վճռականությունն ու կամքը՝ պաշտպանելու իր օրինական իրավունքները, անսասան են։