Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Տավուշի մարզի համայնքապետերի և բնակիչների հանդիպման արդյունքներին։
«Ես ասել եմ շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք։ Ես արյունով պահած գիծն եմ ճանաչում, ես փշալարը որպես ցանկապատ եմ ճանաչում»,- ասաց նա։
Հարցին՝ ինչպիսի՞ն է եղել արձագանքը, նա ասաց․
«Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում իրենց արձագանքից, ինձ հետաքրքիր է մեր հայկական դիրքերը մնա տեղում։ Սա արյունով պահած գիծ է»։
Նա նաև հավելեց․ «Իմ սահմանը հիմա ոնց կա դա է, ես այդ սահմանը գծողին եմ հիմա ման գալիս»։