Այսօր՝ ժամը 10։00-ին, «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ ԹաթոյանՀայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ ԱնանյանՁեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, պարզապես ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ ՍրբազանԻնչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018թ․-ին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների․ ԱբրահամյանԱրարատի մարզում հայրը տանը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանըՍա ժողովրդի, ժողովրդային, պարզ, ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ո՞ւր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. մի՞թե, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. ԻշխանյանԹերթում եմ ադրբեջանական և դե-ֆակտո իշխանություններին ծառայող հայկական մամուլը, մեկից մեկ նույն ատելությունն ու քարոզ է հայերի նկատմամբ. թյուրքագետՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (տեսանյութ) Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվիՓաշինյանն ասում է՝ պիտի առանց 3-րդ կողմի ապրենք տարածաշրջանում․ կամ ապրել Թուրքիայի տակ, կամ՝ չապրել․ Արմեն Աշոտյան Իշխանական կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Պատկերացրեք՝ ինչքան զոհերից և կորուստներից կկարողանայինք խուսափել, եթե Նիկոլն իշխանազրկվեր 2020-ին Մեքենաների հոսքը չի դադարում դեպի Հաղարծնի վանք. քաղաքացիները միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մենք մի ազգի զավակ ենք, որն իրավունք չունի խեղճանալու․ Սրբազանի խոսքը՝ Հաղարծինի վանքից 2018 թ.-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Հայության մի մեծ հատված իր վիրավոր ոգու պահանջը լրացնելու կարիք ունի․ Աստված օգնական մեր ժողովրդին․ Զաքարյան Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը օկուպացված Ակնայում հետևել է ականազերծման գործընթացին Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Հիշեցրե'ք, որ հային բնորոշ է արժանապատիվ մեռնելը, քան խայտառակված ապրելը. նամակ` Սրբազանին (տեսանյութ) Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժնից․ Ռուբեն Մելիքյան Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե'ք, միացե'ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. մեքենան մի քանի պտույտ շրջվել է. կան վիրավորներ Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Վահե ՀովհաննիսյանԲագրատ Սրբազանի շարժումը երթով գալիս է Երևան (օր 1)․ ՈՒՂԻՂ
Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան
Շարժումը պետք է հաշտեցնի հասարակությանը, ականջալո՛ւր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր (տեսանյութ) Սրբազանը՝ գառնուկներով, շարժվում է Երևան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում․ Աշոտյան Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Աբրահամյան Բագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչը (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՀետևյալ հասցեներում լույս չի լինիԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանըՀանրապետությունում տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպԵրևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար էՌուսաստանը կարող է մասնակցել հերթական ռազմական հակամարտությանը. Bloomberg4 տարի սպասել ենք այս օրվան. մենք այս շարժման զինվորն ենք. Զոհված զինծառայողների ծնողներն օրհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը (տեսանյութ)Մինչև մայիսի 9 ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար. Անժելա Էլիբեգովա
Մամուլ

Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ:

Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չեն պահանջի, չեն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք, հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։ 

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,  այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։ Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում: 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։ 

«Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար», ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին», ավելացրեց նա։ 

Նշենք, որ վարչական ղեկավարները աշխատանքային խմբի աշխատանքներին այսուհետ չմասնակցելու որոշում են կայացրել: Երեկ Նոյեմբերյանի համայնքապետարանը նաեւ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, 
Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»։ 

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ վստահեցրեց՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հույսը չի կորցրել ու պայքարելու է մինչեւ վերջ. «Էն ինչ որ որոշել ա` անելու ա, էդ ասեց, ես էլ ավել բան չեմ ուզում ասեմ»»: