Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել
Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքրեց մեկի բակում ավտոմեքենա է այրվում:
Նույն ժամին ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նշված թաղամասի Չեխի խանութի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանում են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: