ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ
ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը. ԱՄՆ պետդեպ
Այս մասին Х-ի միկրոբլոգում գրել է պետդեպի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Ողջունում ենք լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Սա կարևոր քայլ է դեպի կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»,-գրել է նա: