Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Իտալիան Ադրբեջանի ամենամոտ գործընկերներից և բարեկամներից մեկն է Եվրամիությունում։ Մենք նաև շատ ակտիվ քաղաքական կապեր ենք պահպանում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր Իտալիան առաջատար երկրներից է, որը ներգրավված է Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում տարվող աշխատանքներում։ Փաստորեն, այժմ այնտեղ գործող ընկերությունների թվով այն Թուրքիայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը։ Եվ նրանք աշխատում են շատ կարևոր նախագծերի վրա. մշակութային ժառանգության վերականգնման մասով, օրինակ, վերականգնվում է Աղդամում գտնվող Ղարաբաղի խանի ավերված պալատը։ Նրանք նաև աշխատում են ազատագրված տարբեր քաղաքներում մզկիթների վերականգնման ուղղությամբ»,- ասել է Ալիևը:
Նախագահ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությունը գտնվում է գերազանց մակարդակի վրա։