Նենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն Սինոյնան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շատ դրական է վերաբերվում այն երևույթին, որ Երևանը Բաքվի հետ գազի գնման հարց է քննարկելու։
«Երևանը պատրաստ է․ կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,- ասաց նա։
Սիմոնյանը շատ լավ տարբերակ է համարում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը։ Նա նկատում է, որ այսօր էլ Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական է։
«Նենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։ Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս ու մտնում է իրենց մոտ, հետո գնում է Եվրոպա, այդ նույն գազն է մեծ հաշվով գալիս մեզ մոտ»,- ասաց Սիմոնյանը։