ԱՄՆ-ն Իսրայելին կարող է ուղարկել մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքԱռավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի Կառավարության շենքի դիմաց․ մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպել․ ինչ հարցեր են համաձայնեցվել
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիՓաշինյանի հորինած «Չար տնակը» հեքիաթը խժռեց նրան վերջնականապես և անվերադարձ. Հայրապետյան Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Մենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն Բեգլարյան Պապոյանն ու Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի պարենային անվտանգության հարցեր են քննարկել Մնում է արձանագրել մի փաստ որ այդ սարքավորումը տեղադրել և օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե նրանք ովքեր մեղադրվում են․ Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը Ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ 101 գիտնականներ, գիտաշխատողներ և տարբեր մասնագետներ պահանջել են մարդու հրաժարականը․ Բագրատ Սրբազան Ձերբակալում են Կառավարության զիջողական քաղաքականության հետ անհաշտ հայրենակիցներին․ հայտարարություն Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը (տեսանյութ) Առաջնորդության Սրբազանի որակները․ նա ունակ է խաղաղ կառավարել բազմահազար մարդկանց․ Ոսկանյան Ոստիկանությունը բացեց ճանապարհը, Սրբազանի ղեկավարած երթը շարժվում է դեպի Սուրբ Աննա եկեղեցի (տեսանյութ) Տղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ) Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» (տեսանյութ) Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ համատեղ ծրագրերի մասին քննարկում է ունեցել Եթե այստեղ որևէ հրահրում եղավ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության մեղքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ Գասպարյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ) «Նիկո'լ դավաճան, ամոթ». քաղաքացիների վանկարկումները շարունակվում են (տեսանյութ) Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել․ Հրապարակ Փաշինյանին որպես մարդ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ ստախոս է. Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը՝ ոստիկաններով շրջապատված Օպերայում, խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ) Արցունքաբեր գազեր, մահակներ, սաղավարտներ ու վահաններ. ոստիկանները՝ Օպերայի մոտ (տեսանյութ) Էս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Տավուշի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Արցախի ղեկավարության հետ ինքը հաց է կերել, ասում էր 2 ամիս համբերե'ք. սա հանցանք է, մեղք. Սրբազան (տեսանյութ) Մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԹուրքիայում հեղաշրջման սպառնալիք կա. Էրդողանը խորհրդակցություն է հրավիրելՆոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածումԴատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի. Դատական դեպարտամենտՀայաստանի ու Սլովակիայի ՊՆ պաշտոնյաները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետինՔաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով ու վանկարկումներով դիմավորեցին (տեսանյութ)
Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են նաև Արցախի մյուս նախկին ղեկավարների կալանքի ժամկետները
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. կասկածյալը ևս հնդիկ էԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Փաշինյանը ժամանեց միջոցառման անցկացման վայր` հազարավոր ոստիկանների պաշտպանության և բողոքի ակցիաների ձայների ներքո (տեսանյութ)
Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարինՎաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորըՓաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի․ ՍուրենյանցՄատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
Օպերայի տանիքին դիպուկահարներ են նկատվել (լուսանկարներ)
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՍտրասբուրգՇարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղել

Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունն առաջարկում է ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կռավարության անվստահության գործընթաց:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է.

««ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության` մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները և հայկական տարածքների հանձնումը թշնամուն, մանավանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ և նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։

Տավուշում սկսված ժողովրդական ընդվզումն անցած օրերին տարածվեց Հայաստանի ողջ տարածքով՝ անմասն չթողնելով որևէ մարզ կամ համայնք։ Հայաստանի քաղաքացիներն ամենուրեք իրենց բողոքն են հայտնում երկրի տարածքների հանձման դեմ՝ հստակորեն գիտակցելով, որ Տավուշում վարչախմբի կողմից իրականացվող միակողմանի զիջումներին հաջորդելու են նորերը՝ ծնկի բերելով Հայաստանի Հանրապետությունը և հարցականի տակ դնելով նրա բուն գոյությունը։

Զրկված լինելով հանրային որևէ աջակցությունից՝ վարչախումբը ստիպված է դիմել սեփական ժողովրդի դեմ համատարած ոստիկանական բռնության՝ բիրտ ճնշման միջոցով փորձելով լռեցնել սկսված ընդվզումը։ Այս պայմաններում վարչախմբի հեռացումը դառնում է միարժեք հրամայական, ինչը հնարավոր է հանրային ընդվզմանը մասնակցող բոլոր ուժերի համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, շարունակաբար լինելով Հայաստանի ինքնիշխանության համար մղվող պայքարի առաջնագծում, ներկայումս պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ է անում ձևավորելու պայքարի միասնական ճակատ, Հայաստանի հանրությանը ներկայանալու այս ճգնաժամից դուրս գալու հստակ տեսլականով և միասնական քաղաքական առաջնորդությամբ, որն իրական վստահություն կներշնչի մեր երկրի քաղաքացիներին և նոր որակ կհաղորդի Տավուշում սկսված հայրենատիրության պայքարին։ Ցանկանում ենք առանձնահատուկ ընդգծել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ և ոգեշնչող, և հույս հայտնել, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։

Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կոչ ենք անում իսպառ հրաժարվել գործող վարչախմբի հետ հետագա ցանկացած ինստիտուցիոնալ փոխգործակցությունից և առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ ենք անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը մասնակցելու և սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով։