Որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ․ Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Ռուբեն Մելիքյան10 տարի Ադրբեջանի հետ շփման գծում բուժկետի պետ աշխատած, 2 անգամ վիրավորված կինը Կրասնոդարում պաղպաղակի արտադրամասում է աշխատում․ Պապիկյանն ասել է՝ կկանչենք, երբ պատերազմ սկսվի․ «Հրապարակ» Փաշինյանն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ ցուցարարներին ծեծելու, ցրելու աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում նշանակել ՆԳ նախարար. «Հրապարակ»
Սրբազանը կոչ է արել մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրինՔՊ նիստին Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, ոչ մի բառ չի ասել շարժման մասին․ «Հրապարակ»Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ստանձնել է Արփինե Սարգսյանը. ներսում լուրջ դժգոհություններ կան, հնարավոր է ազատման դիմումների շարք սկսվի. «Փաստ»Կիրանցի հացատանը, որը հսկում էին հատուկջոկատայինները, եղել են Փաշինյանի քավոր-մարզպետն ու Գեղամ Նազարյանը. մանրամասներ. «Հրապարակ»«Ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ ՔԿ-ն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն». Թագուհի ԹովմասյանՄետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմովԻ՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «կալանքի» ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով (ֆոտո)
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մինչև մայիսի 18-ն էլեկտրաէներգիայի գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո, էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑ-ը զգուշացնում էԻրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն... «Փաստ»
Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում
Հասարակություն

Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են

Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։

Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա այս իրադարձություններին, որում ներկայացվում են միայն պետական մարմինների հերքումները, թե ճանապարհը փակվել է Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ մարդկանց բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։

Բերման ենթարկելու կադրերը, բերման ենթարկվածների պնդումները, Կիրանցում բողոքի ցույց անող այլ քաղաքացիների հայտարարությունները, շարունակվող ցույցերը չեն հայտնվել հանրային համարվող «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Ի դեպ, «Առաջին ալիքը» մայիսի 1-ին ստացավ հանրապետական սփռման թույլտվություն։

«Առաջին ալիքը» նման մոտեցում դրսևորում է Տավուշում բողոքի ցույցերի սկզբից ի վեր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։

Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։

Ի՞նչ է հայտնում Հանրայինը

Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։

Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել։

«Լուրեր»-ի անդրադարձները ցույցերին հիմնականում հաղորդման երկրորդ հատվածում են այն պարագայում, երբ տավուշյան ցույցերը երկրի գլխավոր իրադարձությունն են։

23։50-ից Լուրեր 21:00 | Մեր առաքելությունը ՀՀ-ն ազատ, զարգացած և անվտանգ պետություն կայացնելն է. վարչապետ

Հ1-ը հատվածական է ներկայացրել նաև «Երկրապահ կամավորականների միության» մեքենայի հետ կապված երկու միջադեպերը։ Ըստ ցույցի մասնակիցների՝ ապրիլի 21-ին ԵԿՄ մեքենան ընթացել է (տեսանյութ) իրենց ուղղությամբ, ինչից հետո բախումներ են սկսվել։ «Լուրեր»-ը, սակայն, ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահանգն Ալեքսանյանի ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ պատգամավորն ասում է, թե «Երևանից գնացած խումբը տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող Երկրապահ կամավորականների միության մեքենան է ջարդել»։ «Լուրեր»-ի ուշադրությունից դուրս է մնացել այն պահը, երբ ԵԿՄ-ի վարորդը մեքենայի վրայով ցատկում է ցուցարարների վրա։

Ապրիլի 23-ին նույն մեքենայի, նույն վարորդով մասնակցությամբ երկրորդ միջադեպի մասին «Լուրեր»-ում ներկայացվել էր Քնչական կոմիտեի հայտարարությունը, որ մեքենան փորձել է անցնել ճանապարհը, վիճաբանություն է սկսվել ցուցարարների միջև, որից հետո ցուցարարները սկսել են փայտերով հարվածել մեքենային։ Լրատվական թողարկման ժամանակ չի նշվում նաև, որ, ըստ ցուցարարների, մեքենան է մխրճվել ցուցարարների մեջ։ Մեքենան պատկանում է Երկրապահ կամավորականների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Յուրա Հարությունյանին։ Նա հաստատել է, որ ինքն է «ուժ գործադրել ու բացել ճանապարհը»։

Այսպիսով, արդեն տասն օրից ավելի է, ինչ Տավուշում, այլ մարզերում և Երևանում հավաքներ են ընթանում, ճանապարհներ փակվում, բայց Հանրայինի «Լուրերի» գլխավոր թողարկումը հավաքներին անդրադառնալիս մեծամասամբ ներկայացնում է իրավապահ մարմինների հայտարարությունները, իսկ Տավուշի բնակիչների հետ չի զրուցում` հասկանալու նրանց մտահոգությունները։

Մանրամասները` հղմամբ: