Այսօր և առաջիկա 3 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակը Հայաստանում
Այսօր ինտենսիվ անձրև ու ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 17-20մ/վ արագության։
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 17-19, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։