Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներ
Մամուլ

Եթե գերնպատակը Նիկոլի ու ՔՊ-ների հեռացումն է, սրանից լավ շանս չի լինելու․ Լևս Դավթյան

«Հրապարակ» թերթը գրում է․

««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն Կոտայքի մարզում է: Բագրատ սրբազանը հայտարարել է, որ շարժումը մայիսի 9-ին, ժամը 16-ին կլինի Հանրապետության հրապարակում: Շարժմանն են միացել տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպություններ, հայտնի մարդիկ, նաեւ` դերասաններ, մշակույթի գործիչներ. Նազենի Հովհաննիսյան, Լևս Դավթյան, Մհեր Մկրտչյան, Անահիտ Կիրակոսյան, Արսեն Գրիգորյան, Անի Ղազարյան, Ալլա Լեւոնյան և այլք:

«Հրապարակը» զրուցել է «Իշխանություն» ֆիլմում Նիկոլ Փաշինյանի կերպարը մարմնավորած դերասան Լևս Դավթյանի հետ:

- Լևս, ի՞նչ եք կարծում` ի՞նչ ընթացք կստանա շարժումը: Երեկ տեղեկացանք, որ Դուք էլ եք քայլերթին միացել:

- Լավատեսորեն եմ տրամադրված: Բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում էին տեսնել մի մարդու, ով քաղաքական ուժերի հետ ոչ մի կապ չունի և ով կառաջնորդեր նման շարժում, ապա այսօր եկել է այդ մարդը, ոչ ավել, ոչ պակաս` Բագրատ սրբազանն է: Էլ ի՞նչ խնդիր կա, ի՞նչ ամբիցիաներ ունեն մարդիկ, պետք է որ քաղաքական շահերի ամբիցիաներ չլինեն այսօր, այսինքն` եթե բոլորիս գերնպատակը Նիկոլի ու ՔՊ-ների հեռացումն է, ապա սրանից լավ շանս չի լինելու: Պետք է բոլորովս կպնենք այս գործին և մեկ շաբաթում հեռացնենք սրանց:

- Այս շարժումն ինչո՞վ է, ըստ Ձեզ, տարբերվում նախորդ շարժումներից, ի՞նչ կարևորություն ունի այն:

- Բանը հասել է նրան, որ ոչ մեկի մոտ պայքարը չստացվեց, ու եկեղեցին է արդեն իր վրա վերցրել այդ գործը: Եկել է եկեղեցու զանգերի ժամը: Բոլոր միջոցները փորձեցինք, չստացվեց, կամ ոմանք չուզեցին, որ ստացվի, բայց եկեղեցին մեր հավատքն է, եթե եկեղեցու հետևից էլ չգնանք, էլ ո՞ւմ հետևից գնանք: Ինձ թվում է` շատերը դուրս կգան պայքարի:

- Եթե այսօրվա պայքարը համեմատենք 2018-ի պայքարի հետ....

- Բացարձակապես համեմատելու չեն, ու հետո` սրբազանն էլ է ասել, որ իրենից կուռք չստեղծեն, իր նկարներով մայկաներ չկարեն, չվաճառեն, որովհետև այս պայքարը մարդկանց հիմարեցնելու, մոլորեցնելու մասին չէ, հակառակը` սթափեցնելու պայքար է:

- Բագրատ սրբազանն իր տեսակով Նիկոլ Փաշինյանի հակապատկերն է: Նիկոլ Փաշինյանը հանրությանը պառակտեց, չարացրեց, հանեց իրար դեմ: Ժամանակին ՀՀԿ-ականների դագաղներն էին պտտեցնում քաղաքում, եւ հիմա ասում է` ժողովրդի կամքով է եկել իշխանության, մոռացել են այդ տեռորի մթնոլորտը: Եվ լավ կյանքի ու փոփոխությունների ակնկալիք ունեցող մարդկանց, այսպես ասած, իրենցով արեցին: Բագրատ սրբազանին մարդիկ այդպես կվստահե՞ն:

- Այո: Ավելի շատ: Նայեք Բագրատ սրբազանի կենսագրությունը, կրթությունը ու նայեք Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը` կեղծիք, չարիք, ատելություն ու լուտանք: Ոչ մի լավ բան, միայն բանսարկություն: Անգամ ամոթ կլիներ նրանց կենսագրություններն իրար կողքի դնելը: Ես երեկ էլ եմ միացել քայլերթին, այսօր էլ եմ գնալու, վաղն էլ կլինեմ Հանրապետության հրապարակում»։