Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է
Որոշվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչի մասնակիցը:
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»։
68-րդ րոպեին Ալֆոնսո Դեյվիսը առաջ մղեց «Բավարիային»: Սակայն Խոսելուն 88-րդ և 91-րդ րոպեներին գոլեր խփեց՝ հաղթանակ բերելով Մադրիդի «Ռեալին»:
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։