Բագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ ենՆոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Պահանջում ենք՝ 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար «լրագրող» ներկայացող նշված անձին և «Civic News» ալիքին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կադիրովի որդին դարձել է Պուտինի համալսարանի համակարգողը«Խաղաղության» են պատրաստվում․ թյուրքագետ (լուսանկար)Գլխավոր դատախազն անպատասխան թողեց Սամվել Վարդանյանին խոշտանգելու հարցը (տեսանյութ)Իսրայելը պատասխան հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ինՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերըԷնտոնի Բլինկենը այցով ժամանել է Սաուդյան ԱրաբիաՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանն ազատ է արձակվելուԲերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվել է
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Կոչ ենք անում բոլորին համախմբվել Տավուշում․ ՀՅԴ ՀԵՄ
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տեսագրություն, որտեղ պարզ լսվում է ոստիկանությունում խոշտանգվող Գարիկ Մուրադյանի ձայնը
Մեր լուծումն է՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Որպեսզի Երևանը Ստեփանակերտի ճակատագրին չարժանանա, յուրաքանչյուր ուսանող պետք է ասի, որ դեմ է միակողմանի զիջումներին․ «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է անում (ուղիղ)
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՆոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձըՌուսաստանում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կան զոհեր և վիրավորներԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույքԾիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել«Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ)«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. ահազանգԱյսօր Գյումրիից ավտոերթ է մեկնարկելու` հաջակցություն Տավուշի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեումԿարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆԱննա Վարդապետյանն Ազգային ժողովում է, մասնակցում է պետաիրավական հանձնաժողովի նիստին (ուղիղ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
«Տանք, հանգիստ ապրենք». Երևանում հողեր հանձնելը խրախուսելը ծաղրող պաստառներ են փակցվել (լուսանկարներ)
Կատարը մեղադրել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին«Հերիք ա՝ կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (տեսանյութ)Փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓԾ-ն տեղեկացնում է փակ ճանապարհների մասինՀայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԱյսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ Թևանյան

Նիկոլական իշխանությունը ձևաավորվել է և պահվում է ստերի միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ստերի մի մասն «անշառ» են, այսինքն՝ վերաբերում են արագաչափերին, գազի գներին, թալանի դեմ պայքարին և այլն։ Արեցին իրենց ասածների հակառակը և իրենք են դարձել թալանչիներ, բայց դա կես դժբախտությունն է։

Կան ստեր, որոնք մահաբեր են։ Ահա դրանցից մի քանիսը․

1․ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ ու կապրի երջանիկ։

Սո՛ւտ է։ Շատ վտանգավոր սուտ։ Հայաստանին ԵՄ անդամ դարձնելու ծրագիր Արևմուտքը չունի։ Մեզ եվրաինտեգրացնում են ուկրաինավարի։

Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանից միակ ակնկալիքը Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում մանրադրամ դառնալու պատրաստակամությունն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ «ՀՀ–ն ԵՄ անդամ կդառնա»–ն միամիտների համար է։

2․ Արևմուտքը և ՆԱՏՕ–ն կապահովեն ՀՀ անվտանգությունը, եթե դուրս գանք ՀԱՊԿ–ից։

Սո՛ւտ է։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է և ազնվորեն խոստովանեց, որ ՀՀ անվտանգության ապահովման խնդիր իրենք չեն լուծելու։

3․ Ոչ թե ՀՀ–ն է դուրս գալիս ՀԱՊԿ–ից, այլ ՀԱՊԿ–ն է դուրս գալիս ՀՀ–ից։

Սո՛ւտ է։ 2022թ․ հոկտեմբերի 6–ից Փաշինյանը պաշտոնապես որդեգրել է ՀԱՊԿ–ից դուրս գալու, ռուսական զորքերն Արցախից ու Հայաստանից հեռացնելու, Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու քաղաքականություն։ Երբ սրանք ասում են, որ դեպի Արևմուտք ենք գնում, դա իրականում նշանակում է, որ Հայաստանը մտցնում են Թուրքիայի տակ։

Երբ հայտարարում էինք, որ հայ–թուրքական գործընթացը նախապայմաններով է և իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, սրանք խաբում էին, թե, իբր, նման բան չկա։ Հիմա բացահայտորեն վարում են մի քաղաքականություն, ըստ որի՝ հայ–ադրբեջանական գործընթացի մոդերատոր է դառնում Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի։ Դժվար չէ կռահել հետևանքների մասին։

4․ Եթե Ադրբեջանի հետ սահմանը գծվի ու զատվի, ապա դա կդառնա պարիսպ ու թշնամին չի հարձակվի։

Սո՛ւտ է։ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում, Ալիևը երբեք չի խոսել կանգ առնելու մասին, ինչը նշանակում է, որ Բաքուն ամբողջ Հայաստանն է ուզում։ Նիկոլը գիտի այդ մասին, բայց գնում է զիջումների ճանապարհով, որպեսզի իր անձնական խնդիրները լուծի՝ Հայաստանի հաշվին։

5․ Հայաստանն Արծվաշենի վերադարձի խնդիր է դնում։

Սա ոչ այնքան սուտ է, որքան հիմարների համար նախատեսված կերակուր։ Ալիևը երբևէ խոսե՞լ է Արծվաշենի հնարավոր վերադարձի մասին։ Ո՛չ։ Զիջումների ու հանձնելու մասին խոսում է բացառապես Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ո՞վ է դառնալու հայ–ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների երաշխավորը։ Մակրո՞նը, թե՞ Միշելը։ Այս երկուսն այնպիսի երաշխավոր են դառնալու Հայաստանի համար, ինչպիսին որ դարձան Պրահայից հետո Արցախի՞ համար։

5․ ՀՀ–ն եվրաինտեգրվում է։

Սու՛տ է։ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիայի երախ։

Ի դեպ, եվրաինտեգրվող Հայաստանում ԵՄ անդամ երկրների մուտքի վիզա ստանալը զգալիորեն դժվարացել է ու դարձել կոռուպցիայի աղբյուր։

Եվրոպական արժեքները չպետք է շփոթել աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հետ։ Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առաջ է։