ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սատարում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և կոչ անում բոլորին միանալԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԸնդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահՇարժումը մի կարևոր նվաճում այն արդեն ունի՝ Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է․ Սուրեն ՍուրենյանցՍամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ Hetq.amՏավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն ՄանուկյանԵս վստահ եմ, որ Երևանի և Բուդապեշտի միջև չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից. Միրզոյանը` Բուդապեշտում Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով (տեսանյութ)Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններումԵրկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից․ Դավիթ ԱմալյանՉեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես․ այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է․ Տեր Հովհաննեսը կոչ արեց միանալ իրենցՆահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին, Բագրատ Սրբազանը հորդորեց հետ գնալ հիվանդանոց (տեսանյութ)
Հարցվածների 77 տոկոսը դեմ է և' ՀՀ օրհներգի, և' ՀՀ զինանշանի փոփոխությանը (լուսանկար)
Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)Սրանք վախերի ու սարսափի մեջ են, երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին. Գառնիկ ԴանիելյանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. հայտարարություն Բուդապեշտում կայացել է Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը (տեսանյութ)Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը միացավ երթին (տեսանյութ)
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա. ԱՄՆ կոնգրեսական
Բագրատ Սրբազանը ոչ թե մասոնական ակումբ, այլ նույն շենքում տեղակայված` Asekose.am-ի տաղավար է այցելել և հարցազրույց տվել. իշխանական քարոզչամեքենայի մանիպուլյացիան (տեսանյութ)
Պայքարին են միացել զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ցավում եմ իրենց համար, շատերին անունով գիտեմ․ կգա ժամանակ, ուղղակի աչքերին նայելով՝ կասեմ բոլորին անունով․ Բագրատ ՍրբազանՋո Բայդենը կարող է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Միշել ՕբամայիՈղջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան
Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը (տեսանյութ)
Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմինՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններԴեմ ես խավարին` լույս վառիրՊարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի (տեսանյութ)Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (լուսանկարներ)
ՔՊ-ականը 5 անգամ խմբագրել է կռիսների՝ ճոճվող նավից թռչելու մասին իր գիշերվա գրառումը (լուսանկարներ)
Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա
Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար Ուկրաինական անօդաչուները հարվածել են Բելգորոդին. կան զոհեր և վիրավորներ«Անթույլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը». Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՖանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից. Վահե ՀովհաննիսյանՍիրիայում սպանվել է Հեզբոլլահի ներկայացուցիչըԵրևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշերՈղջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով է խաղում, մյուսը՝ թղթե ինքնաթիռով (տեսանյութ,լուսանկարներ)
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր վերսկսվել է ժամը 11:00-ից
Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային (լուսանկարներ)Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԲրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-իՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ինՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան

Դիմում ենք դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնել. ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ ԳՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին:

Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տապալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից:

Միաժամանակ, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները: Ավելին՝ այն լեգիտիմ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակիորեն հակասում է գործող իշխանությունների նախընտրական, ապա նաև Կառավարության ծրագրերում ամրագրված դրույթներին: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը, վստահաբար, տեսանելի ու ընկալելի պիտի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար: 

Ի դեպ, այս համատեքստում որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալների վրա, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:

Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի միայն ու միայն լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի:

Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք.

- Հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով:

- Դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով:
 
Միաժամանակ, կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը (մասնավորապես ԵՄ և ԱՄՆ գործընկերներին) առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը:

* * *

Заявление исполнительного органа РПА

Процесс вывода миротворческого контингента РФ с оккупированной Азербайджаном территории Республики Арцах вызывает беспокойство и тревогу, в то же время порождая множество вопросов. Очевидно, что отсутствие международного пребывания в Арцахе откроет новую возможность преступным шагам Баку и политике уничтожения следов армянства, одновременно нанеся серьезный удар по перспективе возвращения арцахских армян.
ПРИ ЭТОМ НЕЯСНЫ РЕАЛЬНЫЕ ЦЕЛИ ПРИНЯТЫХ РЕШЕНИЙ В СИТУАЦИИ, когда до недавнего времени официальная Москва говорила о необходимости выполнения подписанного 10 ноября 2020 года заявления о прекращении огня и последующих трехсторонних договоренностей. 

Окончательный провал вышеупомянутых соглашений сегодня предпринимаемыми Российской Федерацией шагами вызывает вопросы и большую тревогу, независимо даже от занятой нынешними властями РА позиции.

В то же время мы неоднократно отмечали, что проводимая нынешними властями Армении политика и преступная практика, нацеленная на то, чтобы «перевернуть страницу» Арцаха, никоим образом не исходят из национальных, государственных интересов Армении, не отражают подходы армянского народа и общественности. Более того, она нелегитимна, учитывая то, что она прямо противоречит положениям, закрепленным в предвыборной программе действующей власти, а затем и в программе правительства. Это очевидная истина, которая, несомненно, должна быть видна и услышана также нашими партнерами в РФ.

Кстати, в этом контексте, сколько бы российская сторона ни ссылалась на различные ошибки властей Армении, сколько бы она ни подчеркивала факт непосредственного участия последних в сложившейся ситуации (независимо от того, объективно это или субъективно), тем не менее это никоим образом не освобождает Российскую Федерацию от взятой на себя ответственности по отношению к народу Арцаха.

Кризисные ситуации требуют соответствующих решений по их преодолению, и, естественно, в такой ситуации предполагать, что диалог по вопросам онтологического значения для армянского народа должен вестись только и только с утратившей свою легитимность властью, более чем неприемлемо, кроме того, такой стиль работы не приведет ни к каким положительным результатам.

Исходя из вышеизложенного, обращаемся:
- К общественности Армении, арцахским армянам, Диаспоре, призывая серьезно оценить ситуацию, вытекающие из нее последствия и начать серию консолидированных обсуждений и действий с целью остановить катастрофический процесс.
- К союзническим властям РФ и дружественному российскому народу  - с целью остановить процесс вывода миротворческих войск и начать широкие партнерские обсуждения по этому вопросу.
В то же время призываем также международное сообщество (в частности, партнеров ЕС и США) руководствоваться своими, сделанными ранее, заявлениями относительно прав арцахских армян, предпринять адекватные ситуации, своевременные, адресные и практические шаги, чтобы остановить преступное поведение Азербайджана, предотвратить очередную трагедию, привести Азербайджан в поле диалога для обсуждения вопросов возвращения на родину под международными гарантиями арцахских армян.