Եվրոպան կարող է կործանվել. Մակրոն
ԵՄ-ն գալիք տարիներին թուլանալու մեծ ռիսկերի է բախվում, և Եվրոպան կարող է կործանվել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Առաջիկա տարիներին թուլանալու, նույնիսկ կործանվելու ռիսկերը մեծ են: Մենք պետք է հստակ լինենք: Եվրոպան մահկանացու է և կարող է մեռնել»,- ասել է Մակրոնը Սորբոնում ունեցած ելույթում:
Մակրոնը հավելել է, որ Եվրոպայի համար աղքատացման ռիսկերը մեծ են, ուստի ԵՄ-ն աճի և զարգացման նոր ռազմավարության կարիք ունի՝ հիշեցնելով ռազմավարական և տեխնոլոգիապես անկախ մնալու անհրաժեշտությունը։