Իսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատված
Իսրայելի հրամանատարությունը տասնյակ տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղափոխել Գազայի հատվածի հարավային սահման։
Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության աշխատակիցը դիտարկել է այս տեխնիկայի շարժը Քերեմ Շալոմ անցակետում, որը գտնվում է Ռաֆահ քաղաքի դիմաց:
Ավելի վաղ՝ ապրիլին, Maariv-ը գրել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ հրետանային և զրահափոխադրիչներ է տեղակայել Գազայի հատվածի ծայրամասերում։ Նրա խոսքով՝ այդ նախապատրաստությունները կարող են վկայել Ռաֆահի վրա Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային հարձակման նախապատրաստության մասին։