Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա 8 համարի ներքո Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել Նայե՝ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ (տեսանյութ) Վանաձորի պոլիկլինիկայի նախկին տնօրենը և ավագ բուժքույրը «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ են հափշտակել Էդ որ ասում են՝ գնացեք ԱԺ շենքը գրավեք, պրովոկացիա են անում, մի քիչ էլ խելքով մտածեք. Դանիելյան (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից, որտեղ ընթանում էր Սրբազանի հավաքը (տեսանյութ) Բեռնատար մեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ վարորդը ձերբակալվել է Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած բեռնատարի վարորդին Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե’ր, տե’ր կանգնեք (տեսանյութ) Այս գիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն, մնացածը առաջիկայում կորոշենք. Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) 7-10 օր, ամեն ինչ կվերջանա, ես չեմ պատրաստվում ամիսներով փողոցներում մնալ. Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համար Վաղվանից խաղաղ, անհնազանդության գործողություններ կլինեն, դասադուլներ կանենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Դուք էք ընտրել այս մարդկանց, իրենք են պատգամավոր, ու՞մ հետ խոսեմ բա իմփիչմենթի մասին. Սրբազան (տեսանյութ) Կոլաբորանտները շուտով չեն լինի իշխանության, ու մեր պայքարի ողջ ներուժը կուղղենք արտաքին ճակատին․ Հայրապետյան Փաշինյանի ընտանեկան թերթը սպառնում է հնարավոր ձերբակալություններով ԱԺ-ով Փաշինյանին անվստահություն ենք հայտնելու և հասնենք նրա պաշտոնանկությանը. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա'ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք, ով է կառավարում մեր երկիրը, համբերատար մինչև ժամը 20:00-ն կսպասենք հրաժարականին․ Սրբազան (տեսանյութ) Կրում եմ այս խաչը որպես ուխտ, միայն կհանեմ պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք. Սրբազան (տեսանյութ) Ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչինչ չունեին կորցնելու, ո'չ հայրենիք, ո'չ Արցախ, ո'չ պետություն (տեսանյութ) Երեխայի վիճակը գնահատվում է կայուն․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն՝ գտնված 5 օրական երեխայի մասին Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու'րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որևէ տեսակի ուժ չի կարող Հայոց փառավոր հոգին ընկճել, մենք Տավուշից ենք գալիս դեպի այստեղ. Սրբազան (տեսանյութ) Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ) Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն, Սրբազա'ն». Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հրապարակում է (տեսանյութ) Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հետևյալ հասցեներում վաղը լույս չի լինիԻրանում հայտնի ռեժիսորը դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերինԲայդենը վերջնագիր է ներկայացնում Իսրայելին Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոս«Եվրատեսիլ»-ին չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել էՕլաֆ Շոլցն անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալԱրագածոտնի մարզի Անտառուտ և Բյուրական բնակավայրերում շչակ է գործարկվելուԿալիֆորնիայի նահանգապետը ՀՀ նախագահից հետաքրքրվել է վերջին տարիներին ՀՀ տնտեսական քաղաքականության զարգացումներովՌաֆահում իսրայելական հրթիռակոծության ժամանակ չորս մարդ է զոհվել Առաջնորդը Սրբազանն է, Երևանում կամբողջացնի նպատակը, մեր գնահատականը կտանք․ ՇարմազանովՎահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահի հետԿրակոց՝ Արմավիրի մարզում․ վարորդը դաշտամիջյան հատվածում ավտոմեքենայից իջել է կարիքները հոգալու, սակայն անծանոթ տղամարդը նրան դիտողություն է արել և ատրճանակով կրակել նրա վրա․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եկել է ժամանակը կանգ առնելու. Արշակ ԿարապետյանԿարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի (տեսանյութ)
Մամուլ

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի Անմար կրակի մոտ, երբ այնտեղ հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ փոքր դստեր հետ, իհարկե, արժանի է հանգամանալի դիտարկման: Քննարկումներ շատ եղան կատարվածից անմիջապես հետո: Բայց կան բաներ, որոնց կողքով, այնուամենայնիվ, չենք կարող անտարբեր անցնել ու չարձագանքել: Դեռ մի կողմ դնենք այն հարցը, թե այդ ինչպես էր եղել, որ Աննա Հակոբյանի անվտանգության ապահովմամբ զբաղվող պրոֆեսիոնալները նման իրավիճակ էին թույլ տվել:

Անվտանգության ծառայությունը չէր կարող չիմանալ, թե տվյալ պահին ովքեր, ինչ մարդիկ են Անմար կրակի մոտ, չէր կարող չիմանալ, որ պահպանվող անձի այցելելու կետում կա մարդկային կուտակում, ինչը անվտանգության ցանկացած ծառայության համար խնդիր է, եթե նույնիսկ ոչ մեկը ոչ մի բան չասեր, չվանկարկեր: Բայց դա թողնենք մի կողմ, մեզ միամտի տեղ դնելով ու համարելով, թե՝ «դե, այդպես էր ստացվել»: Նմանապես մի կողմ ենք թողնում այն, որ Աննա Հակոբյանը չի կարող չիմանալ, թե իր ամուսնու գործունեության հետևանքով հասարակության մեջ ինչ կարգի չարություն ու ատելություն է կուտակված իրենց հանդեպ: Բայց դա էլ դրեցինք մի կողմ: Մի կողմ ենք դնում և այն, որ քաղաքական, հրապարակային գործունեությամբ զբաղվող ցանկացած ոք պետք է գիտակցի՝ ինքը հանրային դեմք է, ըստ այդմ՝ առաջին հերթին հենց ինքը պետք է մտահոգվի իր անձի հետ կապված արձագանքների ու իր՝ անչափահաս երեխային այդ ամենից հնարավորինս հեռու պահելու մասին:

Հարկավ, «ուրիշի երեխա» չկա»: Բայց առաջին հերթին հենց ծնողն է պարտավոր իր երեխայի մասին հոգ տանել: Այդ ամենը, կրկնենք, դնում ենք մի կողմ: Ամենացնցողը, նույն Փաշինյանի բառամթերքից օգտվելով՝ հոգեցունցը և, միաժամանակ, ապշեցուցիչը դեպքից անմիջապես հետո «առաջին շարքի» քպականների, կարկառուն-չկարկառունների, սատելիտների՝ դիրիժորական փայտիկով բարձրացրած աղմուկաղաղակն էր՝ փաշինյանական ֆեյք ու չֆեյք երկրպագուների, կներեք արտահայտության համար՝ «երգչախմբի» ձայնակցությամբ: Ուղղակիորեն վանող, տհաճից էլ տհաճ տպավորություն թողեց կեղծ բարեպաշտական գլխարկ դրած ու փարիսեցիության պատմուճան հագած այդ բազմույթի նշված արձագանքը, որը հանգում էր հետևյալ արտահայտություններին՝ «վա՜յ, ինչպե՜ս կարելի էր երեխայի ներկայությամբ նրա հոր կամ մոր հասցեին նման բաներ ասել», կամ առհասարակ՝ «ինչպե՜ս կարելի էր Անմար կրակի մոտ նման բան անել…», «վա՜յ, ինչ ամոթ է…»: Սա, եթե չնշենք նույն այդ քպականասեր մասսայի ներկայացուցիչների անեծք, հայհոյանք, վիրավորանք և այլ բառային աղտեղություն պարունակող արտահայտությունները:

Ա՜խ, ինչպե՜ս կարելի էր: Իսկ այն, որ Փաշինյանը իր ձախավեր որոշումներով (կանխամտածված, թե ոչ, դա թող ապագան պարզի) մահվան ու կոտորածի մատնեց ավելի քան 5000 մեր տղաներին, մեր զինվորականներին, որ ավելի քան 5000 ընտանիք անզավակ կամ անհայր մնաց, դա այնպես, սովորական մի բա՞ն է: Իսկ այ, որ Արցախն ուրացած, Հայաստանը կործանող Նիկոլ Փաշինյանի մասին մարդիկ ասացին այն, ինչ մտածում են, այդ դեպքում՝ «վա՜յ, բա երեխա՜ն…»: Բա մահվան ու կոտորածի մատնված հազարավոր տղաներն էլ էին հազարավոր մայրերի ու հայրերի երեխաները, շատերի միակ զավակը: Բա այդ մայրերին ու հայրերին որդեկորույս արած իշխանությունն ի՞նչ է ուզում լսել իր հասցեին՝ օրհնա՞նք: Հապա Արցախի մեր հայրենակիցները, որ ավելի քան 120 հազար մարդով դարձել են հայրենազուրկ, նրանց մեջ՝ 30-35 հազար երեխա, որոնք կորցրել են տունը, դպրոցը, խաղընկերներին, Հայրենիքը, ինչ ունեինչունեին, ամեն ինչ, 4-5 տարեկանում դարձել են գաղթական, անցել գաղթի ու զրկանքների սարսափների միջով: Բա նրանք երեխանե՞ր չեն: Ու այդ ամենը տեղի է ունեցել բացառապես ու գերազանցապես Նիկոլ Փաշինյանի գործունեության հետևանքով: Դա նույնպե՞ս ոչինչ: Ոչի՞նչ: Լո՞ւրջ եք ասում: Իսկ ո՞ւր էին այսօրվա այդ՝ հրահանգով «բարեպաշտ» փարիսեցիները: Ինչո՞ւ ոչ մի ձայն-ծպտուն չէին հանում:

Իսկ Նոյեմբերյանի շրջանում, որի առանցքային մասը Նիկոլ Փաշինյանը որոշել է նվիրել Ալիևին, ի՞նչ է, երեխաներ չկա՞ն: Երեխանե՞ր չեն ապրում ու սովորում Ոսկեպարի, Կիրանցի դպրոցներում, որոնք ուղղակիորեն հայտնվելու են մարդակեր թշնամու անմիջական հասանելիության տիրույթում: Բա ինչո՞ւ ոչ մեկիդ գվվոց-բվվոցը չի լսվում, այ «բարեպաշտնե՛ր»: Եվ էլի. ախր, ովքեր են ինչից խոսում: Դեռևս 6 տարի առաջ՝ 2018-ին, ապա նաև հետագայում ենք առիթ ունեցել նշելու, զգուշացնելու, որ մի՛ անցեք կարմիր գծեր, մի՛ արեք քստմնելի բաներ, որովհետև «բումերանգի» օրենքը համարյա ֆիզիկայի օրենքի նման է, գործում է անխափան: Տողերիս հեղինակը մի առիթով նկատել էր նաև, թե «տեսնելով, թե ի՜նչ եղկելի «քամիներ» եք ցանում, սարսափահար փշաքաղվում եմ ձեր հնձելիք «փոթորիկներից»»:

Հիշեցնե՞նք: Թերևս արժե դա անել: Վեց տարի առաջ, հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանի «թավիշը» դագաղներ էր դնում ողջ մարդկանց դռների մոտ, մահվան պսակներ էր դնում կամ հատուկ ամբարձիչով նետում բարձր հարկում գտնվող տան պատշգամբը, որ սգո երիզներ էր կախում ողջ մարդկանց բակերում, վայրագ պիտակումներով հարձակվում էր այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչների հարազատների, զավակների վրա: Դուք ձեր մեծամասնության մեջ ցնծում էիք, եթե չասվի, որ ոմանք տռճիկ էին տալիս, հրճվում էին, զմայլված տարածում այդ ամենի նկարներն ու տեղեկությունները: Հիշեցի՞ք… Հետ է եկել: Ու դուք, որ հրճվում էիք, հիմա համարձակվում եք բարոյականության, բարոյական նորմերի մասին խրատ կարդա՞լ: Լա՞վ եք: Մի հատ հայելու մեջ նայեք, էլի:

Հ.Գ Հա, ի դեպ, հատուկ մի քանի անգամ դիտել եմ կատարվածի տեսանյութը: Վանկարկողներից և ոչ մեկը բացարձակապես ոչ մի բան չասաց երեխայի հասցեին: Իսկ երեկոյան, արդեն Փաշինյանի հրահանգով, նրա ոստիկանությունն ընկավ վանկարկողների հետևից, ասում են, բավականին ձերբակալվածներ են եղել: Չկասկածեք՝ դեռ բռնատիրական ծանր հետևանքներ կլինեն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։