ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Այս չկառավարությունը տուն չուղարկելն անվերապահորեն բերելու է երկրի վերջնական անկմանն ու պետականության կորստին. Վիգեն Սարգսյան

Վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ ներկա փուլի խայտառակ և նվաստացուցիչ զիջումները չեն երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, բայց այդ քայլերից հրաժարվելը «բացասական երաշխիք է» ստեղծում երկրի անվտանգության համար: Երկրի անվտանգությունը, համբավը, հասարակության ոգին ոչնչացրած չկառավարությունը չի կարող երաշխիքներ ապահովել, այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

«Անշուշտ, իշխանափոխությունն էլ, ինքնին, չի հանդիսանում երկրի անվտանգության երաշխիք, բայց այս չկառավարությունը տուն չուղարկելն անվերապահորեն բերելու է երկրի վերջնական անկմանն ու պետականության կորստին:

Հուսահատությունն ու հիասթափությունը հասել են այն աստիճանի, որ շատերն անկեղծորեն սկսել են հավատալ, որ Հայաստանն ապագա չունի, և եթե զիջումները տալիս են նոր պատերազմից խուսափելու գոնե նվազագույն հույս, արդեն լավ արդյունք է: Մեզանից շատ ավելի հզոր, ամուր, դարերի պետական համակարգ ունեցող հասարակություններն ու  պետություններն են առերեսվել նման ոչ նախանձելի երկընտրանքի հետ:

Այսօր բերեմ այդպիսի միայն մեկ օրինակ` Մեծ Բրիտանիան Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Պահպանողական կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը փորձում էր ապահովել երկրի անվտանգությունը` տեղի տալով Հիտլերի հարձակողական նկրտումներին Արևելյան Եվրոպայում: Պատմությանն ու այդ գործչի կենսագրությանը ծանոթ մարդիկ գիտեն, թե որքան էր նա սարսափում Բրիտանիայի պատերազմի մեջ ներքաշվելուց և որքան խղճահարույց, երբ Հիտլերից մուրում էր մի թղթի կտոր, որով կերաշխավորվեր Մեծ Բրիտանիայի անվտանգությունը: 1938թ. սեպտեմբերի 30-ի Մյունխենի պայմանագիրը ուժի դեմ խոնարհվելու, սկզբունքներն ու արժեքները վախերին ստորադասելու դասագրքային օրինակ է:

Թեև թվում է, որ պայմանագիրը հեռավոր Չեխոսլովակիայից Գերմանիային դժբախտ և դժգույն տարածքներ զիջելով սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու խորամանկ հնարք է, այդ  քաղաքականությունը զգալիորեն խոցել էր երբեմնի հզորագույն կայսրության հասարակության ոգին և ավյունը, զգալիորեն վատթարացրել Մեծ Բրիտանիան պաշտպանության պատրաստելու դիրքերը: Մեկ տարի չանցած, Չեմբեռլենն, այունամենայնիվ,  ստիպված պատերազմ հայտարարեց Գերմանիային:

Թվում էր, որ անկախ իշխանափոխությունից, Մեծ Բրիտանիան դատապարտված էր համաշխարհային այդ պատերազմում մնալ թիրախ, ոչ թե առաջամարտիկ: Ետևում էր Նորվեգիայի ջրերում կրած ցավալի պարտությունը, պատերազմի հետ էին առերեսվել Ֆրանսիան, Բելգիան և Հոլանդիան:

Ելույթ ունենալով խորհրդարանում և կոչ անելով Չեմբեռլենին հրաժարական տալ` իր իսկ կուսակից Լեո Ամերին ավարտեց իր ելույթը Կրոմվելի հայտնի խոսքերով, որ վերջինս ժամանակին հասցեագրել էր խորհրդարանին. «Շատ երկար եք այստեղ նստել, որևէ օգտակար գործ արած լինելու համար: Ասում եմ` հեռացե՛ք, թույլ տվե՛ք մեկ ընդ միշտ ազատվենք ձեզանից: Աստծով, գնացե՛ք»: Չեմբեռլենի խորհրդարանական գործընկերները գիտակցում էին, որ նրա յուրաքանչյուր լրացուցիչ օրը վարչապետի պաշտոնում վտանգում է ո՛չ միայն իրենց իսկ կենսագրությունն ու ճակատագիրն, այլև Մեծ Բրիտանիայի ապագան: Նրանք կիսեցին ձայները խորհրդարանական քվեարկության ժամանակ: Չեմբեռլենը հրաժարական տվեց, թեև ֆորմալ դեռևս ուներ իշխանությունը պահելու համար անհրաժեշտ ձայներ:

Վարչապետ դարձավ Ուինսթոն Չերչիլը: Բազմաթիվ հայտնի ճառերի և ոչ պակաս տպավորիչ գործերի հեղինակ Չերչիլի վարչապետի պաշտոնում առաջին ելույթներից մեկի հայտնի «Չունեմ ձեզ առաջարկելու ոչինչ, բացի արյունից, չարչարանքից, քրտնքից և արցունքներից» արտահայտությունը դարձավ իր առաջնորդությամբ Մեծ Բրիտանիայի ժողովրդին պատվախնդրության և համախմբվածության աննախադեպ մակարդակի բարձրացնելու կարգախոսն ու մարտակոչը:

Բոլոր նրանց, ովքեր այսօր հուսահատված են և կոտրված, պետք է առաջարկեմ դիտել երկու առանձին և իրենց գեղարվեստական ուժգնությամբ զգալիորեն տարբեր, բայց իրար շատ փոխլրացնող «Մյունխեն. պատերազմի նախաշեմին» (Munich – The Edge of War) և «Ամենամութ ժամը» (The Darkest Hour) ֆիլմերը: Դիտել հենց այս հերթականությամբ, ցանկալի է իրար հետևից:

Չերչիլը մեծ քաղաքական և պետական գործիչ էր և չէր կարող Չեմբեռլենի հասցեին չասել մի շարք բարի, թեև բավականին երկիմաստ, խոսքեր: Հատկապես հրաժարականից ամիսներ անց վերջինիս մահվան առիթով: Բայց դրանում, երևի թե, ոչ պակաս դեր էր խաղացել այն, որ պաշտոնից հեռանալով Չեմբեռլենը ոչ միայն չէր այրել իր պետության բոլոր կամուրջները, այլև օգնել էր Չերչիլին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թեև մեծամասնությունը սատարում էր կուսակցության մեկ այլ առաջնորդ, Հալիֆաքսի կոմս Էդվարդ Վուդին:

Իհարկե, ոչ մեկին ոչ մեկի հետ չեմ համեմատում: Երկիր՛ն էլ է տարբեր, ժամանա՛կն էլ, խորհրդարանական մեծամասնությո՛ւնն էլ: Բայց պատմություն չիմանալով և դրանից դասեր չքաղելով, դժվար է գիտակից որոշումներ կայացնել»,- Facebook-ում գրել է Սարգսյանը։