Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել. կասկածյալները ձերբակալվել են
Ալմաաթիում ձերբակալվել են երկու ծայրահեղականներ, որոնք ծրագրում էին ահաբեկչական հարձակումները մարդաշատ վայրերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի ծառայությանը:
Ըստ հանձնաժողովի՝ կասկածյալները ձերբակալվել են փետրվարի 14-ին:
Հատուկ ծառայության աշխատակիցները կասկածյալների բնակության վայրում իրականացրել են քննչական գործողություններ, առգրավվել են պայթուցիկ տարրերով պատրաստված տնային պայթուցիկ սարք, դրա պատրաստման բաղադրիչներ, ականազերծման զենքեր:
Հետաքննության համաձայն՝ ձերբակալվածները ահաբեկչական հարձակումներ էին նախապատրաստում Ղազախստանում: