«Պարելը նորմալ երևույթ ա». Աշոտ Փաշինյանը հաստատեց, որ տեսանյութում ինքն է (վիդեո)
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վարչապետ Փաշինյանը իր զավակների հետ ճաշելիս է եղել ռեստորանում: Այդ մասին գրում է hraparak.am-ը:
Թիկնազորը շրջափակել էր ռեստորանը, ճաշի ավարտին փորձեցինք մի 2 հարց ուղղել վարչապետին, սակայն նա նստեց մեքենան ու հեռացավ, այդ ընթացքում նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը ծխում էր ռեստորանի պատի տակ, Փաշինյանի թիկնազորը թույլ չտվեց մոտենալ Աշոտին, նա հեռավորության վրա միայն կարճ պատասխանեց իր մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ հարցին, որում Աշոտ Փաշինյանը պարում էր տեխնոերաժշտության տակ:
Նա ասաց, որ չի ցանկանում մեկանաբանել տեսանյութը, միայն ասաց, որ «պարելը նորմալ բան ա»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: