Ալմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Մահացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ ուսումնական հաստատություններ, այլևս չկա... Արցախի ՄԻՊ-ն ուղերձ է հղել ԵՊՀ-ի և Ամերիկյանի ուսանողներին (լուսանկար)Փաստաբանները պետք է հայտարարեն գործադուլ և կաթվածահար անեն նիկոլական իրավապահ համակարգը. Տիգրան ԱթանեսյանԽաղաղ հավաքների միջոցով խնդիրների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ. իրավապաշտպանԵս հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասինՈստիկանությունը չի թույլատրում բեռնատարները մուտք գործեն Երևան․ ՀԵՏՔ (լուսանկարներ)Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)
Բողոքի ակցիայի հերթական մասնակիցն է ձերբակալվելՋեյհուն Բայրամովը մեկնել է Արարատ Միրզոյանի հետ բանակցություններիՀենց առաջին օրվանից Սրբազանի ոտքերն արյnւնլվա էին եղել, ինչը ես անձամբ ֆիքսել եմ տեսանյութով, որից մի կադր կտեղադրեմ. Արշակ ԶաքարյանՀայտնի ուռուցքաբանը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումըՍյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներԵրեկվանից ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի շարժման մասնակիցների հետ կոնտակտի են դուրս եկել․ Սուրեն ՊետրոսյանՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ու Բագրատ Սրբազանի եռակողմ հանդիպման մանրամասները2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. ՎարդևանյանԻսրայելում գիշերը վերսկսել են ցույցերըՌոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով․ ՍրբազանՄեր հաղթանակները մեր պատմության անբաժան մասն են և մեզ հետ են․ Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (տեսանյութ)Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանությունՎրաստանում ցույցերը շարունակվում են. գիշերը եղել են մեծ թվով ձերբակալություններ
ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժածՓաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներԹիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվիՍպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․ «Հրապարակ»ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ ԱդրբեջանիԴասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով. ՄելիքյանՊայքարը կլինի ծանր, բայց արժանապատիվ․ պիտի ապրել արծվի, ոչ թե մողեսի պես Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մյուս նախագահների մոտ չեմ գնացել, ստում են. Սրբազան (տեսանյութ) Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբըՄեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա 8 համարի ներքո Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել Նայե՝ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ (տեսանյութ) Վանաձորի պոլիկլինիկայի նախկին տնօրենը և ավագ բուժքույրը «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ են հափշտակել Էդ որ ասում են՝ գնացեք ԱԺ շենքը գրավեք, պրովոկացիա են անում, մի քիչ էլ խելքով մտածեք. Դանիելյան (տեսանյութ)
Հասարակություն

Երուսաղէմի Սրբոց Հակոբեանց միաբանութիւնը իր անհամաձայնութիւնն է յայտնում «Կովերի պարտէզի» վերաբերեալ ստորագրուած համաձայնագրի առթիւ

Այսու գրով Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց ներքոստորագրեալ միաբաններս կը յայտնենք մեր անհամաձայնութիւնը «Կովերու պարտէզ»-ի տարածքին վրայ «եօթ աստղանի» հիւրանոց կառուցելու համաձայնագրի առնչութեամբ, որ ստորագրուած է 8 Յուլիս, 2021-ին, Երուսաղէմի Հայ Պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկեանի, Սուրբ Աթոռոյ Լուսարարապետ Տ. Սեւան Արք. Ղարիպեանի, եւ Կալուածոց Տեսուչ Տ. Պա-րետ Ծ. Վրդ. Երէցեանի կողմէ:

«Կովերու պարտէզ»-ի համաձայնագիրը ստորագրուած է առանց Տնօրէն եւ Միա-բանական ժողովներու քննարկման եւ վաւերացման, որը հակականոնական է, քանի որ այդպիսով անտեսուած է «Կանոն Միաբանական ուխտի» Յօդ. 67-ը, որը Տնօրէն Ժողովի իրաւասութեան ներքոյ կը դնէ կալուածներու տնօրինութեան հետ կապուած որեւէ որոշում, ինչպէս նաեւ անտեսուած է 2002, 2006 եւ 2015 թուականներուն Միա-բանական Ընդհանուր ժողովի կողմէ երիցս քուէարկութեամբ վաւերացուած եւ կանոն դարձած՝ «…մէկէն մինչեւ քսանհինգ տարի ժամանակաշրջան ընդգրկող որեւէ համա-ձայնագիր կը վաւերացուի Տնօրէն Ժողովի կողմէ, իսկ քսանհինգէն առաւելագոյնը քառասունինը տարիներու ժամանակաշրջան ընդգրկող համաձայնագրերը, Տնօրէն Ժողովը պարտի ներկայացնել Միաբանական Ընդհանուր ժողովին՝ վաւերացման հա-մար» որոշումը:

Աւելին՝ ըստ 2015 թ.-ին երիցս քուէարկութեամբ հաստատուած կանոնի «…մէկէն մինչեւ քսանհինգ տարի ժամանակաշրջան ընդգրկող համաձայնագրերը պիտի ստո-րագրուին նուազագույնը երեք անձերու կողմէ՝ Պատրիարք Սրբազան Հօր (Ս. Աթոռը թափուր ըլլալու պարագային, Տեղապահի կամ Պատրիարքական Փոխանորդի), Լու-սարարապետի, Տնօրէն Ժողովի Ատենապետի եւ Կալուածոց Տեսչի կողմէ, իսկ քսան-հինգէն առաւելագոյնը քառասունինը տարիներունը՝ նուազագոյնը երեք անձերու կողմէ՝ Պատրիարք Սրբազան Հօր (Ս. Աթոռը թափուր ըլլալու պարագային, Տեղապա-հի կամ Պատրիարքական Փոխանորդի), Լուսարարապետի, Միաբանական Ժողովի Ատենապետի եւ Տնօրէն Ժողովի Ատենապետի կողմէ: Ասոնցմէ Պատրիարք Սրբա-զան Հօր (կամ Տեղապահի), Միաբանական Ընդհանուր Ժողովի Ատենապետի ստո-րագրութիւնները պարտաւորիչ են»:

«Կովերու պարտէզ»-ի համաձայնագիրը Պատրիարք եւ Լուսարարապետ Սրբա-զան Հայրերէն զատ ստորագրած է նաեւ Կալուածոց տեսուչը, որը հակառակ է վերը բերուած կանոնին. Կալուածոց տեսուչը երբեք իրաւունք չունի ստորագրելու 26-49 տարուայ որեւէ համաձայնագիր, առաւել եւս 99 տարուայ համաձայնագիր:

Վերոյիշեալ համաձայնագիրը ստորագրելէ ետք, Կալուածոց Տեսուչ Տ. Պարետ Ծ. Վրդ. Երէցեան, առանց Պատրիարք Սրբազան Հօր գիտութեան քանի մը յայատարա-րութիւններ հրապարակեց Պատրիարքութեանս ֆէյսպուքեան էջին վրայ, որոնց մէջ կը պնդէ որ՝ թէ՛ Տնօրէն Ժողովը եւ թէ՛ Միաբանական Ընդհանուր Ժողովը տուած են իրենց համաձայնութիւնը եւ օրհնութիւնը:

Այսու գրով կը յայտնենք, թէ այդ յայտարարութիւնները իրականութեան հետ որեւէ աղերս չունին: Ո՛չ Տնօրէն եւ ո՛չ ալ Միաբանական ժողովները լուր ունեցած են այս գործարքէն: Սուրբ Աթոռոյս երկու գերագոյն մարմինները՝ Տնօրէն եւ Միաբանական ժողովները չեն քննարկած եւ ոչ ալ իրենց համաձայնութիւնն ու օրհնութիւնը տուած են վերոնշեալ համաձայնագրի ստորագրման համար:

Վանքին, Պատրիարքարանին եւ Ժառանգաւորաց Վարաժարանին ու Ընծայարա-նին կից հիւրանոցի կառուցումը պիտի մեծ անյարմարութիւններ ստեղծէ եւ խաթարէ Պատրիարքութեան եւ հոգեւոր կրթօջախի բնականոն կեանքը, գործունէութիւնն ու անդորրը՝ մեծապէս վտանգելով ապագայ մեր առաքելութեան իրականացումը:

Ամփոփելով կ’ուզենք յատուկ ընդգծել, որ Երուսաղէմի Սուրբ Աթոռը համահայ-կական արժէք է եւ այն բոլոր դարերու ընթացքին եղած է համայն հայութեան ուշա-դրութեան եւ հոգածութեան ներքոյ: Անոր գոյութեան եւ պահպանման մէջ ներդրում ունեն ինչպէս Սուրբ Աթոռի անձնազոհ միաբաները՝ իրենց նուիրեալ ծառայութեամբ, այնպէս ալ ողջ հայ ժողովուրդը՝ իր բարոյական եւ նիւթական աջակցութեամբ: Հետե-ւաբար, այս սրբազան ժառանգութեան հետ պէտք է վարուիլ խիստ զգուշօրէն եւ բար-ձըր պատասխանատուութեամբ՝ միշտ պահելով Սուրբ Աթոռոյս Կանոնադրութիւնը, որպէսզի չվտանգուի անոր դարաւոր երթը եւ յաջորդ սերունդներուն ժառանգելը:

27 Հոկտեմբեր, 2021