Անհերքելի է` Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում. Շարմազանով Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին Նոր մեքենա, նոր տուն՝ Ծաղկաձորում, արժեթղթեր ու փողեր․ «Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը» ասող Արսեն Թորոսյանի վերջին հայտարարագիրը ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը Ֆուտզալի Հայաստանի գավաթ․ Երևանը հաղթեց Լոգիկոնին ու հռչակվեց գավաթակիր Վերին Պտղնիում հրդեհ է բռնկվել Հայտարարություն՝ Լիլիթ Աղեկյանի հետապնդման վերաբերյալ 120․000 բռնահանված արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունքից Արցախի մշակութային ժառանգությունը՝ բռնազավթման, յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում Փաստորեն, անբարոյականությունը սահման չունի․ Անդրեասյանը գրագիտության դասեր է տվել Փյունիկը գերգոլառատ խաղում հաղթեց Արարատին և նվաճեց ԿԼ-ի ուղեգիր Ազգային ժողովի այգում Ալեն Սիմոնյանը երիտասարդների հետ հանդիպում է կազմակերպել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա 42 դպրոցում չկա ջրամատակարարում, 97 դպրոցում` կոյուղի. Փաշինյանի վերաբերմունքը` դպրոցական կրթությանը Օկուպացված Արցախի Տանկ-հուշարձանն ու Հայրենականի զոհերի հիշատակին նվիրաված համալիրը ոչնչացված են Ինչո՞ւ Զարուհի Փոտանջյանին չեն թողել տեսակցել Լիլիթ Աղեկյանին. ԱՆ-ն պարզաբանում է տարածել ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի Ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը․ Աննա Հակոբյան Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը Քարով, դանակով հարվածներ են հասցրել 29-ամյա երիտասարդին Ժամանակն է վերջ դնել ՌԴ և Ուկրաինայի միջև պատերազմին․ Պետդեպ «Պետությունը ձեզ մենակ չի թողնի»․ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր Վանաձորի Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ վիրավոր կա Գալիք ընտրություններին Ալիևն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թուղթ ստորագրելով․ ադրբեջանագետ Կենսաթոշակը բարձրացել է 10-12%-ով, իսկ պարենային ապրանքների գները՝ 45-70%-ով Ռուսական որ ակումբների հայ ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքականՀրազդանում փորձ է արվել 9-10 տարեկան երեխայի առևանգել․ ArmlurՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ oրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ Վարդևանյան Գանձասարը հաղթեց 10 հոգով մնացած Շիրակին՝ տանելով առաջին հաղթանակը ՀՊԼ-ում Զախարովան կոչ է արել Ուկրաինային չլսել «ՆԱՏՕ-ի խորհրդատուներին» Ծանրամարտի նոր քաշային կարգերը հաստատվել ենՇենգավիթում սկանդալային զարգացումներ. զանգվածային ազատումներ՝ վարչական շրջանի ղեկավարի պահանջովԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ աջակցության ծրագրով գործուղվել է մարզերՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա կապակցությամբԼույս չի լինելու Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներումՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչներինՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ (տեսանյութ)ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել ենՀՀ սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբՀրդեհ է բռնկվել Վանաձորում շենքերից մեկի շքամուտքում․ տարհանվել է 15 բնակիչ, կա տուժածՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից. քաղաքագետ
Հայ բանաստեղծը Մակրոնի որոշմամբ դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»
Նիկոլ Փաշինյանը և Բարտ դը Վեվերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման հարցեր
Ցավակցում եմ Պարգևի մորը, բայց պետք չէ խեղաթյուրել իրականությունը. Էջմիածնի միջադեպի մասին մանրամասներ է հայտնել մեղադրյալի հարազատը (տեսանյութ)
Բաքվում պահվող հայերին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան․ Շաքե ԻսայանԵրևանում ավտոբուսի վթարից տուժածները բժշկական օգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել, բուժօգնություն շարունակում է ստանալ մեկ անչափահաս. ԱՆ
Տեսանյութ

Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։

Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով։ Հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար պետք է նախօրոք իրականացնել անձի նույնականացում, ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն և մուտք գործել համակարգ՝ https://self-portal.taxservice.am/ հղումով։ Եթե անձը ՀՀ քաղաքացի է, ապա մուտքն իրականացվում է «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարեկրյա քաղաքացիների դեպքում՝ բացառապես հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտանաբառով։ Անհրաժեշտ է հիշել, որ օտարերկրյա քաղաքացիները համակարգի հասանելիությունը պետք է ստանան Պետական եկամուտների կոմիտեից՝ www.e-request.am հարթակի միջոցով, ապա մուտք գործեն համակարգ ՀՎՀՀ-ով և մուտքանուն-գաղտանաբառով։

Ինչպե՞ս լրացնել հաշվարկ-հայտարարագիրը

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Առաջին քայլով պետք է ընտրել հաշվարկ-հայտարարագիրը լրացնելու տարեթիվը, ապա հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, բայց հաշվետու տարում ունեցել է վարձակալությամբ հանձնած անշարժ գույք՝ անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։

Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու դեպքում պարտադիր լրացման ենթակա է երրորդ բաժինը, որը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին։ Քաղաքացին տվյալ բաժնի «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի հաշվետու տարվա ընթացքում ստացած վարձավճարների հանրագումարը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։

Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը  գերազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» դաշտում պետք է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի գումարը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ: Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցել» կոճակը և հինգերորդ բաժնի «Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկ» դաշտում ինքնաշխատ կլրացվի վճարման ենթակա եկամտային հարկի գումարը։ 

Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հաշվարկ-հայտարարագիրը

Լրացված հաշվարկ-հայտարարագիրը պետք է ստորագրել էլեկտրոնային տարբերակով՝ ընտրելով ստորագրության տեսակը՝ նույնականացման քարտ, բջջային ստորագրություն կամ CoSign։ Օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի է էլեկտրոնային ստորագրության երկու տեսակ՝ CoSign և CoSign Non Resident տարբերակները։ Վերջին քայլով՝ ստորագրված փաստաթուղթն ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։

Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար ֆիզիկական անձը կարող է տարվա ընթացքում ստացած իր եկամուտները նախօրոք լրացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի գլխավոր էջի «Եկամուտներ» բաժնում։ Համակարգից օգտվելու ընթացքում հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել առցանց օգնականին։

Մանրամասները՝ տեսանյութում