«Իմ գարունները սկսվել են ու միշտ կլինեն քեզնով»․ Նազենի Հովհաննիսյանը՝ քրոջ հետ
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով քրոջ ծննդյան օրը։
Ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում Նազենին ու քույրը ջերմ գրկախառնված են։
«Իմ գարունները սկսվել են ու միշտ կլինեն քեզնով, Էդիտ ջան։ Քո ծնունդով խաղաղություն բերես աշխարհին, Քո ցավերը թողած միշտ ուրիշի ցավով ես ապրում, երազում եմ, որ այսուհետ միմիայն երջանկությամբ ապրես, սիրուդ սպասես ու մեր ծնողների օրհնությամբ ամուր լինես միշտ:
Իմ գարուն»,- գրել է Նազենին։