Ժողովու'րդ, ձեր պահանջն է, որ այս կառավարության ղեկավարը պետք է հրաժարվի, սա է մեր նշաձողը. Սրբազան (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Հավատացե'ք, մեզ մի քայլ է պակասում այս անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Արցախի հերոս Քյոխը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) Գնահատել են ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Մկանները լավ լարեք, երիտասարդնե'ր, շուտով գործողություններ ենք անելու, մի' մտածեք․ Սրբազան (տեսանյութ) Մարդը թունավորվել է մեր երկրում, որի պատասխանատուն կառավարությունում գտնվող մարդիկ են. Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդը հավաքվում է ՀՀ-ի ապագայի համար, Բագրատ Սրբազանը դրա խորհրդանիշն է դարձել (տեսանյութ) Զոհվածների ծնողները Սրբազանին վստահում են, ՀՀ իշխանությունը թուլամորթ է՝ սկսած Փաշինյանից (տեսանյութ) Ալմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Բագրատ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ դառնա վարչապետ, նրան եմ միայն որպես առաջնորդ տեսնում (տեսանյութ) «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը պետի նոր պաշտոնակատար ունի Խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է (տեսանյութ) Սրբազանի ղեկավարած շարժումը հավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ՈՒՂԻՂՀաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՄԻՊ-ի արձանագրված խնդիրների շուրջ Մայիսի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծի պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից» (տեսանյութ)Մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար անազատության մեջ գտնվելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ալեն Սիմոնյանին տեսնելիս էլի կգոռամ դավաճան. քաղաքացի, ում դեմքին թքել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը, վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ ԽաժակյանԹմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունըՀայաստանն հակված է խաղաղությանը, խաղաղության համաձայնագրին. ԱԳ նախարար Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱրմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոցՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանրահավաքի մասնակիցներին անվանել էլափամանից զրկված աբիժնիկՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովԴավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղը
«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է, բայց ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենտ. Անդրանիկ ՔոչարյանԱյս երկիրը ունի մեկ խնդիր, որի անուն-ազգանունն է Նիկոլ Փաշինյան. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (տեսանյութ)Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ (տեսանյութ)Կան մոլորվածներ, բայց թող գան, միանան. Որպես քրիստոնյա ես պետք է իմ եկեղեցու հետ լինեմ․ Արամո (տեսանյութ)Անօդաչուները հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանի վրա և թռչել դեպի ՄոսկվաԱյո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի էԵրևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատվածԵրևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններԱլմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Մահացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ ուսումնական հաստատություններ, այլևս չկա... Արցախի ՄԻՊ-ն ուղերձ է հղել ԵՊՀ-ի և Ամերիկյանի ուսանողներին (լուսանկար)Փաստաբանները պետք է հայտարարեն գործադուլ և կաթվածահար անեն նիկոլական իրավապահ համակարգը. Տիգրան ԱթանեսյանԽաղաղ հավաքների միջոցով խնդիրների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ. իրավապաշտպանԵս հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին

Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը

Հունաստանում Հայաստանի դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծել Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Հունաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ Յաննիս Խրիսուլակիսը` անդրադարձ կատարելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներին, դարավոր կապերին և պատմության ընթացքում կիսած ընդհանուր ճակատագրին: Նա նշել է, որ հենց հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրել է հետագայում նաև հույների ցեղասպանությանը և այդ պատճառով՝ ցեղասպանությունների կանխարգելման ու հանուն հաջորդ սերունդների անհրաժեշտ է շարունակել պայքարը արդարության համար։ Յաննիս Խրիսուլակիսն ընդգծել է, որ այդ պայքարում հույն ժողովուրդը եղբայրական ժողովրդի՝ հայերի կողքին է:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աթենքի ակադեմիայում  միջոցառման կազմակերպման համար, որը հատկապես արժևորվում է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և Հայաստանից հրավիրված Արա Քեթիբյանի՝ որպես հիմնական բանախոսների մասնակցությամբ:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ցեղասպանության իրագործման ընթացքին ներհատուկ մի շարք գործոնների, ինչպիսիք են մի կողմից դրա ժխտողականությունը, մյուս կողմից՝ արդարացումը և, ի վերջո, ցեղասպանների հերոսացումը, ինչն անպատժելիության հետևանք է։

Դեսպանը ներկայացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, որոնցից առաջինը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդումն է, դիմադրողականության բարձրացումը, վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և մարդու իրավուքների հարգումը երկրի ներսում։ Նա շեշետել է, որ միջազգային հարթակում այս տարի կարևոր նշանակություն ուներ Հայաստանի կողմից հերթական անգամ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխարգելման բանաձևի մշակումն ու ընդունումը, ըստ որի բանաձևը շեշտադրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացրած հանցանքների վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմները, ռիսկի գործոնները ժամանակին արձանագրելը և դրանց պատշաճ արձագանք ապահովելը։

Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է ցեղասպան միջավայրի ձևավորմանը, որի ահազանգումներին ի պատասխան միջազգային հանրությունը հրատապ և շոշափելի քայլերի միջոցով պետք է կանխարգելի ցեղասպանությունը։

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ «Ցեղասպան միջավայր Օսմանյան կայսրությունում ձևավորվել էր 1915 թ․-ից դեռ առաջ, որն առկա էր 1890-ական թթ-երին կամ դրանից առաջ։ Նման միջավայր առկա էր Լեռնային Ղարաբաղում նախկան հակամարտության բռնկումը 1990 թթ.-երին կամ, օրինակ 2023 թ․՝ մինչ արցախահայերի վերջնական էթնիկ զտումը, երբ ինն ամիս շարունակ շրջափակում էր, սով էր և ի վերջո ռմբակոծում»։

Դեսպանը կարևորել է 2024 թ․ դեկտեմբերին Երևանում նախատեսված հինգերորդ Գլոբալ ֆորումի անցկացումը՝ Հայաստանի կողմից ցեղասպանության և էթնիկ զտումների կանխարգելման մեխանիզմների միջազգային պայքարի համատեքստում։

Գիտաժողովի հիմնական բանախոսներն էին Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ պրոֆ․ Պրոկոպիոս Պավլոպուլոսը և ցեղասպանագետ Արա Քեթիբյանը, որը հանդես եկավ «Հայոց ցեղասպանությունն ըստ ԱՄՆ մամուլի հրապարակումների» զեկույցով։

Հունաստանի նախկին նախագահ Պավլոպուլոսն ընդգծել է Աթենքի ակադեմիայի դերը ինչպես Հունաստանում, այնպես էլ` ողջ Եվրոպայում և աշխարհում որպես Ցեղասպանության ճանաչման առաջամարտիկի և արդարության պաշտպանի:

Նա անդրադարձել է ԼՂ դեպքերին՝ զուգահեռներ տանելով երկու տարբեր ժամանակահատվածներում իրականացված հանցագործությունների միջև:

Ընդգծելով 1996թ. Հունաստանի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր սահմանելու փաստը, նա շեշտել է նաև 2014 թ. դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման կարևորությունը։ Ըստ նախկին նախագահի` դա այն քիչ օրենքներից էր, որի նախաձեռնող էր հանդիսանում ոչ թե կառավարությունը, այլ հենց խորհրդարանը, որն արտահայտել է հենց ողջ հույն ժողովրդի կամքը:

Մանրամասն ներկայացնելով և զուգահեռներ տանելով հայ և հույն ժողովուրդների հանդեպ 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործության փաստերը, նա ներկայացրել է զոհերի թվերը և դրա հետևանքները՝ որպես անպատժելիության արդյունք, որոնք դրսևորվեցին հետագայում Հոլոքոստի պարագայում, Կիպրոսում և այլ տարածաշրջաններում:

Նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ընդգծել է․

«Անդրադառնալով «այլևս երբեք»-ին, որպես պատմական «ընթացքի ուղենիշ», այն մեզ տվել է ժամանակի և հետևանքների առումով հիմնական այն դասը, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը, ի թիվս այլոց՝ Պոնտոսի և Փոքր Ասիայի ցեղասպանությունների, պետք է միշտ կենդանի մնա՝ առանց զիջումների ու առանց նպատակահարմարության մասին հաշվարկների, ինչպիսին էլ որ լինեն դրանց ծագումն ու «ընթացքը» տվյալ պահին։ Հետևաբար, միջազգային մասշտաբով պայքարը Հայոց ցեղասպանության, բայց նաև մյուս բոլոր ցեղասպանությունների լիարժեք և ազնիվ ճանաչման համար շարունակվում է և կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը։ Բայց «այլևս երբեք»-ի դասը չի ստանում իր ամբողջական իմաստը առանց իր հիմնական «պատվիրանի» «հաստատման», որը հիմնված է «Զրո հանդուրժողականություն» հրամայականի վրա: Եվ ակնհայտ է, որ այս պատվիրանն այսօր էլ ակնհայտ հասցեատեր ունի, որը Թուրքիան է, հատկապես, երբ որպես իր կատարած ցեղասպանությունների հեղինակ, առաջին հերթին պարտավոր է առնվազն ակնհայտ ներողություն խնդրի, որը երբեք չի արտահայտել մինչ օրս: Եվ ոչ միայն դա, նա արհամարհաբար ու հանդգնորեն գնում է այնքան հեռու, որ «պարծենում» է իր բարբարոս անցյալով։ Եվ միջազգային հանրությունը և Եվրամիությունը պետք է մտածեն, որ Թուրքիայի այս հանդգնությունը «սնվում է» նրանց կողմից անհանդուրժողականության վերաբերմունք ցույց տալու անկարողությունից»։

Ամփոփելով խոսքը, նա ջերմությամբ հիշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցելությունը՝ կոչ անելով առիթի դեպքում անպայման այցելել մեծ խորհրդանաշականություն պարոնակող այդ վայրը:

Արա Քեթիբյանն իր խոսքում նախ հիմնավորված կերպով ներկայացրել է իր խմբագրությամբ լույս տեսած ժողովածուների թեմաների և ընտրության դրդապատճառները, որն իր գործընկերների հետ իրականացրել է չորս տասնամյակների ընթացքում: Նա հիմնավոր կերպով ներկայացրել է Ամերիկյան մամուլում 19-դարի վերջից մինչև 20 րդ դարի 20-ական թվականները Հայոց ցեղասպանության և կոտորածների մասին տեղ գտած հոդվածները, որոնք լավագույն կերպով ներկայացնում էին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունները:

Ընդգծվել է, որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում մամուլն արդեն իսկ բավական լայն տարածում ուներ մի կողմից։ Մյուս կողմից, ԱՄՆ-ը չեզոք երկիր էր և չէր ներքաշվում եվրոպական մայրցամաքում ծավալվող աշխարհաքաղաքական բախումներում, միաժամանակ մամուլում բազմակողմանիորեն և մանրամասն անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին։ Եւ այդ իմաստով Հայոց ցեղասպանության լուսաբանումը ամերիկյան ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնց հեղինակները ոչ միայն լրագրողներն էին, այլ նաև դիվանագետները, միսիոներները, հյուպատոսարանների աշխատակիցները, միանգամայն կարևորագույն աղբյուր են հանդիսանում Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ։

Քեթիբյանը ներկայացրել է նաև, որ տեղեկատվության հասանելիության ապահովումը Օսմանյան կայսրությունից դուրս չափազանց բարդ գործընթաց էր, քանի որ ժամանակի իշխանությունները ամեն գնով փորձում էին արգելափակել տեղեկատվության արտահոսքը երկրից, հատկապես արևելյան հատվածներից։ Եվ այնուամենայնիվ մի շարք լրատվամիջոցների, ինչպիսիք էին The New York Times-ը, The Christian Science Monitor-ը, The Washington Post-ը, The Boston Daily Globe-ը, The Chicago Tribune-ը, հաջողվել է կանոնավոր կերպով ստանալ տեղեկատվություն և լուսաբանել տեղի ունեցողը, ինչը չափազանց արժեքավոր փաստագրական վկայություն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հայազգի նկարիչներ Էօզեն Հակոբյանի, Գագիկ Ալթունյանի, Ասատուր Բախարյանի, Էդուարդ Սացաիլյանի, Մինաս Սեմերջյանի և Մարիամ Ցակիրյանի կտավների ցուցադրության բացումը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը Աթենքի ակադեմիայի ցուցասրահում։