Այնպիսի զգացողություն էր կարծես ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի. Սիրուշոյի պատասխանը` համացանցի արձագանքին
Այսօր արթնացա և տեսա ինչ է կատարվում համացանցում: Այնպիսի զգացողություն էր կարծես ընտանիքիս հետ լուրը կիսած լինեի, այնքան ջերմություն ու սեր էիք ուղարկել ինձ, ու այնպիսի հարազատությամբ էիք ընդունել լուրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն, ով երեկ համացանցում կիսվել էր հղիությունը ցուցադրող հոլովակով:
«Համոզված եմ, որ ձեր տարածած դրականի տասնապատիկը ձեզ է վերադառնալու. կյանքի կանոն է:
Այս տարի աշխատանքային ծրագրերս շատ են ու փորձելու եմ բոլորն իրագործել:
Բայց ընտանիքն ինձ համար առաջնահերթ է և կյանքն ինձ համար գեղեցիկ է, երբ կարողանում եմ համատեղել ու երկուսն էլ հասցնել լիարժեք անել:
Դեռ հստակ չեմ պատկերացնում ինչեր է ինձ սպասվում. քայլ առ քայլ կփորձեմ հաղթահարել»,- գրել է նա: