Կառավարություն, տեղո՞ւմ եք. Էթերի Ոսկանյան
Դերասանուհի Էթերի Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարություն, տեղո՞ւմ եք։ Թե՞ դեռ կարևորագույն աղի թեման եք քննարկում։ Թե՞ Ուկրաինային եք սատարում։ Տեղո՞ւմ եք, թե ձեր տաք տներում, աշխատանքային օրվա ավարտին հանգստանո՞ւմ եք։ Իսկ Արցախում որերորդ օրն է չկա գազ, և մեծ ու փոքր հազիվ տաքանում են վառարաններով.... իսկ Արցախում մարդիկ տեղաշարժվել հանգիստ չեն կարող, իսկ Արցախում մարդիկ իրենց փոքրիկների հետ իջնում են սառը նկուղները, երբ միանում է տագնապի ազդանշանը, ու էդ սառը նկուղներում իրար հույս տալով փորձում են չվախենալ... չնայած, ինչ եմ ասում, Արցախում ապրողների համար վախ չկա ... բայց էս ամենը դեռ ամենասարսափելին չէ.... թշնամին ժամ առ ժամ մոտենում է.... թշնամին քայլ առ քայլ առաջանում է... թշնամին մետր առ մետր դիրքավորվում է մեր հողում.... զոհեր, վիրավորներ...երեկ, այսօր.... իսկ վաղը հույս կա՞, որ չեն լինի զոհեր ու վիրավորներ։ Չկա... կառավարություն, տեղո՞ւմ եք, թե՞ դուք ավելի կարևոր հարցեր ունեք հիմա։ Հանգիստ ու տաք քնո՞ւմ եք։
Ասում եք «մենք խաղաղության ճանապարհից չենք շեղվի»... լավ եք ասում, իսկ թշնամին տեղյա՞կ է, որ մենք իրանց հետ խաղաղության ճանապարհին ենք։ Կառավարություն, դուք տեղու՞մ եք։ Դժվար...
Գիտեմ, որ սա ոչինչ էլ չի փոխի, բայց մարդու սիրտ ա պայթում արդեն .... լավ, է, հետո՞։