«Ալեգրովան զանգահարեց և ասաց. «Ես ուզում եմ, որ դու և Տիգրանն իմանաք, որ ես ձեզ հետ եմ, և ոչ թե նրանց…»․ Մարգարիտա Սիմոնյան
Մարգարիտա Սիմոնյանը «Ռոսիա 1»-ի եթերում` Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում խոսել է «Угонщица» և«Младший лейтенант» հիթերի կատարողի հետ երկխոսության մասին։ Այս մասին գրում է starhit.ru-ն։
«Իրինա Ալեգրովան երեկ հեռախոսով զանգահարել է Տիգրանին, իսկ ամուսինս այլ սենյակում էր, ե՛ս վերցրեցի հեռախոսը։ Նա ասաց. «Օ՜, Մարգարիտ, ավելի լավ է, որ դու ես։ Զանգեցի քեզ ու Տիգրանին ասեմ, որ իմանաս, որ իրենց հետ չեմ։ Որպեսզի պատահաբար չմտածեք, թե մենք բոլորս նրանց հետ ենք (մենք չենք թվարկի): Ուզում եմ, որ դուք և ժողովուրդը իմանաք, որ ես իմ ազգի հետ եմ, ուրիշ ճամբարում եմ, բոլորի հետ չեմ»,- երգչի հետ զրույցի մասին ասել է 42-ամյա լրագրողը։
Սիմոնյանը նշեց, որ 70-ամյա Իրինա Ալեքսանդրովնան ոչ ոքի չի դատապարտել, այլ միայն հասկացրել է, որ հայրենիքի թիկունքը պահողների կողմն է։
«Ալեգրովան դրա համար էր զանգահարլ և դա ինձ շատ զարմացրեց: Նա ոչինչ չխնդրեց»,-հավելել է Մարգարիտան։
Եթե Ալեգրովայի արարքը ուրախացրել է Տիգրան Քեոսայանի կնոջը, ապա Մաքսիմ Գալկինին հիասթափեցրել է: Հիշեցնենք, որ շոումենն իր ընտանիքի հետ մեկնել է Իսրայել և այնտեղից առավելագույնս քննադատում է Ռուսաստանի իշխանություններին։