Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտԽոշոր վթար, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107»-ը, վիրավnրները ոստիկանության ծառայողներ են․ ShamshyanԴոլարն ու եվրոն էժանացել ենԳլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՆերքին Շենգավիթի խանութներից մեկում մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք են հայտնաբերելՀետևից խփողները և իմ ընկեր Արթուր Սարգսյանը. Լիլիթ ԳալստյանԱստծո տան դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ. Ահարոն քահանա ՄելքումյանՉեն տրամադրում ձայնագրությունները․ ի՞նչ է տեղի ունեցել Արթուր Սարգսյանի դատական նիստի ժամանակ (տեսանյութ)Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Փաշինյան
Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ
Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին. ԶախարովաՆոր նշանակումներ Մայր աթոռում
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. ԴատախազությունԱրցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ (տեսանյութ)ԱՄՆ-ն միջնորդական դեր ունի Երևան-Բաքու գործընթացում, չնայած հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն ՍարգսյանԵկեղեցու դեմ շարունակական հարձակումները նոր իրականություն են ստեղծում, և մեր կարևոր խնդիրն է՝ հասկանալ «նորությունները»՝ ճիշտ որոշումների համար. Վահե ՀովհաննիսյանՎաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցըՍրանք ուղղակի բռնաճնշումներ չեն, սա պայմանավորվածությունների արդյունք է Էրդողանի և Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Երևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. կա տուժածՀրայր սարկավագ Հակոբյանը մեղադրվում է զուտ նրա համար, որ Բագրատ Սրբազանի կողքին է եղել․ փաստաբան (տեսանյութ)
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ-ն ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների մասին
Ստեղծե'ք հավասար պայմաններ և հրապարակե'ք այն ձայնագրությունները, որ քննչական մարմնի որակմամբ, կենցաղային բնույթ են գրում, ու բոլորը կհասկանան․ փաստաբան (տեսանյութ)Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հայտարարությունը՝ Արմեն Դանիելյանի որոշման վերաբերյալԵՊՀ-ում կադրային ջարդ է. քաղաքացիական հայացքների համար ԵՊՀ-ից ազատվել է Էդուարդ Գալստյանը
«Առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ». Խաչիկ Աբաջյանն ազատվել է ԵՊՀ-ից
Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններն անընդունելի են. Ադրբեջանի ԱԳՆ
Ժամանց

Հագեցած օրակարգով «Դեղագիտություն» միջազգային կոնգրեսում քննարկվեցին ամենակարևոր խնդիրները

Հունիսի 11-12-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ երկար սպասված «Դեղագիտություն. կրթություն և աշխատաշուկա» միջազգային կոնգրեսը։ Ակտիվ մասնակցությունը և հետաքրքրությունը կոնգրեսի նկատմամբ բավական մեծ էր: Կոնգրեսը նախ տարբերվող էր նրանով, որ ներառված էին ինչպես դեղագիտական ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ նեղ մասնագիտական թեմաներ՝ դեղագետների աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար: Մասնակից դեղագետները ստացան մանրամասն տեղեկատավություն ՇՄԶ կրիդիտավորման, իրենց աշխատանքային իրավունքների ու հնարավորությունների, դեղերի որակի ստանդարտների մասին, ինչպես նաև հնարավորություն ունեցան լսելու բժիշկ-գործընկերների զեկույցները հատկապես այն հիվանդությունների ու վիճակների շուրջ, որոնցով պայմանավորված՝ պացիենտները շատ են դիմում դեղատներ առանց բժիշկների դեղատոմսի:


Կրեդիտավորված կոնգրեսի կազմակերպիչ, MedProgress հիմնադրամի և Բիոէլեմենտների հետազոտության հայկական ասոցիացիայի նախագահ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ միջոցառումը դեղագետների համար կազմակերպվում է առաջին անգամ, բայց շարունակական է լինելու, քանի որ խնդիր կա մեկ հարկի տակ հավաքել ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին, դեղագետների համար ստեղծել կրթվելու ու կապեր հաստատելու հնարավորություն, համատեղ քննարկել ամենակարևոր խնդիրները դեղագիտության ոլորտում: Ու պատահական չէ, որ կոնկգրեսին մասնակցում էին ոլորտին առնչվող բոլոր առաջատար հաստատությունները՝ ԵՊԲՀ, Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոն, բոլոր խոշոր դեղագործական ընկերությունները...

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Պատշաճ դեղագործական գործունեությունների դիտարկման բաժնի ղեկավար Մկրտիչ Շաքարյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում մասնագետների պարբերաբար հանդիպումները կարևորագույն և անառարկելի դեր ունեն։ Պետական կարգավորման ոլորտներին, մասնավոր ընկերությունների գործունեությանը ուղղված հարցերի քննարկումնը, ինչպես նաև փորձի փոխանակումը թույլ կտա մասնագետներին լինել ավելի տեղեկացված, ինչը կնպաստի, որ դեղերի ոլորտը Հայաստանում լինի ավելի բարձր մակարդակի վրա:

Միջոցառման թերևս ամենաառանցքային հատվածներից մեկը պանելային քննարկումն էր, որին մասնակցում էին դեղագիտական կրթության ներկայացուցիչները և դեղագործական առաջատար ընկերությունների ղեկավարները։ Առաջնահերթ թեմաներն էին՝ ինչու կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին և ինչու Հայաստանում դեղագետի մասնագիտության նկատմամբ չկա մեծ պահանջարկ։
Շտադա ընկերության տարածաշրջանային ղեկավար Արմեն Հակոբյանը նկատեց, որ խոշոր, զարգացած երկրներում դեղագետի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, իսկ Հայաստանում այդպես չէ, քանի որ դեղագործությունը մասնատված է բժշկությունից, չի ընկալվում որպես լուրջ ներուժ ունեցող ոլորտ, որի զարգացումը պետք է լինի առաջնայիններից մարդկանց առողջությունն ապահովելու համար:
«Servie» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գագիկ Վելիջանյանը իր խոսքում նշեց, որ այժմ դեղագիտությունը բժշկակական գիտության շարժիչ ուժերից մեկն է, և առանց դեղագիտության ինովացիաների հնարավոր չէ պատկերացնել արդի բժշկությունը և պացիենտի լիարժեք բուժումը։Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումները երիտասարդ սերնդի համար մոտիվացիայի մեծ աղբյուր կարող են լինել, ուստի ավագ սերնդի մասնագետները պետք է կիսվեն իրենց փորձով և ձեռքբերումներով։Նա ողջունեց նման ձևաչափով կոնգրեսի անցկացումը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։
Ալֆա Ֆարմ դեղատնային ցանցի տնօրեն Միքայել Մացակյանն էլ կարևորեց կադրերի ճիշտ ընտրության հարցը։Նա շեշտեց, որ աշխատաշուկարում անհրաժեշտ են ձգտող, նորություն բերել ցանկացող ակտիվ կադրեր։ Սրա համար, սակայն, պետք է ապահովել համապատասխան կրթական համակարգ։ Այն որ կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին ակնհայտ է, պետք են փոփոխություններ, որպեսզի կրթությունը սպասարկի բիզնեսին ու երիտասարդները ձգտեն դառնալ դեղագետ:
Ինչպես նշեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հանրային առողջության մասնագետ Մարտա Սիմոնյանը, դեղագետի մասնագիտությունը լայն հնարավորություններ է տալիս, սակայն մեր շուկայում առկա կադրային խնդիրներից մեկի պատճառը դեղատների մեծ քանակն է։ Նա նկատեց նաև, որ մասնագիտական կողմնորոշման խնդիր կա դեռևս դպրոցական տարիներից, քչերն են, որ փոքր տարիքում երազում են դեղագետ դառնալ, քանի որ մասնագիտության վերաբերյալ ինֆորմացիայի պակասը շատ է, պետք է ավեի շատ աշխատանք տանել մասնագիտությունը պահանված դարձնելու համար:
Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի Կեսաբժշկության ու Ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնի ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նկատեց, որ կրթական հաստատություններում պետք է ավելի շատ լինեն գործնական դասերը, որպեսզի կադրերն ավելի պատրաստ մտնեն շուկա:

Հավելենք նաև, որ դեղագետները հենց տեղում հնարավորություն ունեցան շփվել գործատուների հետ՝ մոտենալով դեղագործական խոշոր ընկերությունների տավարաներին, ովքեր ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերն ու ընդունում ինքնակենսագրականներ:


Կոնգրեսի ասելիքն այսքանով չսահմանափակվեց: Կոնգրեսի ընթացքում ելույթ ունեցան նաև Մեդպրոգրես հիմնադրամի միջազգային գործընկերները՝ Pharma&Medical Recruitment, SFE&Marketing Excellence Academy ընկերությունների ղեկավարները՝ պատմելով մասնակիցներին աշխատանք գտնելու արդյունավետ հարթակների մասին: Իսկ կոնգրեսի երկու օրն էլ ամփոփվեց Դեղագործական ընկերությունների թրեյնինգ բաժիններում 30 տարվա ղեկավարի փորձ ունեցող, ԵԱՏՄ և ԱՊՀ տարածաշրջանի ամենահայտնի թրեյներ՝ Մաքսիմ Կլեբանովսկին, ով ներկաներին տեղում փոխանցեց պրակտիկ գիտելիքներ՝ ինչպես հաղորդակցվել հաճախորդների հետ ու դառնալ սթրեսակայուն: Մասնակիցները հեռացան մեծ բավանականության զգացողությամբ: