Հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հասցեներ՝
-N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),
-N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
-N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր Շրջակա միջավայրը։