Յուրա Շատունովի այրին նա մահից հետո հոսպիտալացվել է
Յուրա Շատունովի մահվան լուրը շոկի մեջ էր գցել նրա երկրպագուներին, բայց ամենից առաջ դա մեծ հարված էր երգչի ընտանիքի համար: Այս մասին գրում է starhit.ru-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Յուրա Շատունովի կինը, ամուսնու կորստի հետևանքով, խիստ ապրումների պատճառով հայտնվել է հիվանդանոցում։
Պրոդյուսեր Ալեքսանդր Գերասիմովը խոսել է երգչի կնոջ՝ Սվետլանայի, տառապանքների մասին։
«Ես շատ եմ ցավում նրա կնոջ և երեխաների համար։ Նա ունի հրաշալի ընտանիք, որին պաշտպանել է և երբեք չի խառնել շոու-բիզնես կոչվող աղբակույտին։ Յուրայի մահվան լուրից հետո նրա կինը սկսել է սրտի հետ կապված խնդիրներ ունենալ, նույնիսկ ստիպված է եղել հիվանդանոց գնալ։ Ինչպե՞ս են նրանք հիմա առանց Շատունովի: Յուրան նրանց ապահովել է հարմարավետ կյանքի բոլոր պայմաններով։ Նրանք ապրում էին Գերմանիայի էլիտար շրջանում։ Ինչ կլինի հիմա: Աղջիկը միայնակ հայտնվել է շատ ծանր իրավիճակում»,- լրագրողների հետ կիսվել է Գերասիմովը:
Պրոդյուսերը վստահեցնում է՝ Շատունովն իրեն չի խնայել, շատ է աշխատել, ինչը առողջական լուրջ խնդիրների է հանգեցնել։
«Յուրան պահանջված էր մինչև իր վերջին շունչը։ Անընդհատ պատվիրված էր՝ համերգների կազմակերպիչների հերթ կար։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա 18 մեծ համերգ է անցկացրել։ Որևէ մարդու սիրտ նման ծանրաբեռնվածությունից հետո չի դիմանա։ Այդպես աշխատելը խենթություն է։ Նրան ասացին, որ ավելի շատ հանգստի կարիք ունի։ Բայց նա շարունակում էր աշխատել: Նա իրեն ամբողջությամբ տվեց բեմին։ Յուրաքանչյուր համերգ նրան ուղղակի քամում էր լվացքի պես»,- նշել է պրոդյուսերը։