«Ласковый май» խմբի պրոդյուսերը տվել է Յուրի Շատունովին «սպանողի» անունը (լուսանկար)
«Ласковый май» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, որը դատի էր տալիս խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին՝ խմբի երգերի իրավունքների համար, գտել է երգչի մահվան մեղավորին։ Ի զարմանս երկրպագուների՝ տվյալ անձը Ռազինը չէ, որը Շատունովին քարշ տվեց դատարաններով և ի վերջո պարտվեց գործը, այլ բոլորովին այլ մարդ։ Մենեջերը վստահ է, որ 90-ականների լեգենդի մահվան մեջ մեղավոր է Ստավրոպոլի շրջանային դատարանի դատավոր Սվետլանա Լունյովան։ Այս մասին գրում է Life.ru-ն։
«Սա կեղծ դատավոր է, որն ապօրինաբար վճիռ է կայացրել Յուրիի օգտին, դրանով իսկ հանգստացնելով և մոլորեցնելով նրան, որ նա ունի որոշ իրավունքներ: Նա միտումնավոր, իր հայեցողությամբ, ուրիշի ունեցվածքը փոխանցել է Յուրի Շատունովին»,- գրել է Ռազինը:
Պրոդյուսերը վստահ է, որ հենց Լունյովայի դատավճիռն է Շատունովին հասցրել էմոցիոնալ պոռթկման, իսկ հյուրախաղերի ծանր գրաֆիկը միայն յուղ է լցրել կրակի վրա, որն էլ ազդել է արտիստի մահվան վրա։ Ռազինը խոստացել է վիճարկել երգերի իրավունքները, ինչպես նաև բողոք ներկայացնել Բարձրագույն որակավորման դատավորների խորհրդին և բարձրացնել Լունյովային դաշնային դատավորի կարգավիճակից զրկելու հարցը։
Ռազինի վիճահարույց հայտարարությունը 12 ժամում հավաքել է գրեթե 37 հազար հավանում և ընդամենը չորս մեկնաբանություն։ Զարմանալի է, որ իրենց կարծիքն արտահայտած բաժանորդները համաձայնել են նրա հետ։ Մասնավորապես գրելով․ «Համաձայն եմ, նա մարդասպան է», «Ամբողջ Ռուսաստանը քեզ հետ է»։