Ի՞նչ օգտակար հատկություններ ունեն մրգային աղցանները․ պարզաբանում է դիետոլոգը
Բժիշկ-դիետոլոգ Նատալյա Նեֆեդովան ցրել է մրգային աղցանների մասին հայտնի առասպելները։ Մասնագետի խոսքով՝ տարածված կարծիքը, որ քաղցր մրգային աղցանները կարող են վնասել կազմվածքը կամ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացում հրահրել, գիտական հիմքեր չունի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով դիետոլոգի՝ ռադիո «Sputnik»-ին տված հարցազրույցին։
«Նախ, մենք այնքան շաքար չենք ստանում, որքան, օրինակ, երբ կոնֆետ ենք ուտում: Երկրորդ, շաքարավազի հետ միասին ստանում ենք հեղուկ, միկրո և մակրո սննդանյութեր։ Միկրոն վինամիններն ու հանքանյութերն են, իսկ մակրոն՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրեր, իհարկե՝ կախված մրգերից»,- բացատրել է բժիշկը և հավելել, որ մրգերում առկա հակաօքսիդանտ միացություններն օգնում են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում: Մրգային աղցաններ կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի։