Կայացել է Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը․ քննարկվել է եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև երկու պետությունների համագործակցության օրակարգի արդի հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ Բայրամովը հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։