ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն ՍուրենյանցԵրևանի մետրոպոլիտենն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ըԼրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժողՓարիզը պաշտոնապես մեղադրում է Բաքվին ապստամբություն հրահրելու մեջԻնչպես են դիտվում Կիրանցի դպրոցն ու տները Ադրբեջանին անցած հատվածից (լուսանկարներ)Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. ԻրավապաշտպանՏավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. թյուրքագետՄարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ
Արարատ Միրզոյանը ԵԽ ՄԻ հանձնակատարի հետ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցն է քննարկելՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան
Որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ․ Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ)
Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Ռուբեն Մելիքյան10 տարի Ադրբեջանի հետ շփման գծում բուժկետի պետ աշխատած, 2 անգամ վիրավորված կինը Կրասնոդարում պաղպաղակի արտադրամասում է աշխատում․ Պապիկյանն ասել է՝ կկանչենք, երբ պատերազմ սկսվի․ «Հրապարակ» Փաշինյանն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ ցուցարարներին ծեծելու, ցրելու աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում նշանակել ՆԳ նախարար. «Հրապարակ»
Սրբազանը կոչ է արել մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը (տեսանյութ)
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրինՔՊ նիստին Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, ոչ մի բառ չի ասել շարժման մասին․ «Հրապարակ»Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ստանձնել է Արփինե Սարգսյանը. ներսում լուրջ դժգոհություններ կան, հնարավոր է ազատման դիմումների շարք սկսվի. «Փաստ»Կիրանցի հացատանը, որը հսկում էին հատուկջոկատայինները, եղել են Փաշինյանի քավոր-մարզպետն ու Գեղամ Նազարյանը. մանրամասներ. «Հրապարակ»«Ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ ՔԿ-ն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն». Թագուհի ԹովմասյանՄետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմովԻ՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «կալանքի» ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով (ֆոտո)
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մինչև մայիսի 18-ն էլեկտրաէներգիայի գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո, էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑ-ը զգուշացնում էԻրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն... «Փաստ»
Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր
Մշակույթ

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել «Դադիվանք» պատկերագիրքը

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 19-րդ մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացած հայաստանյան հրատարակիչների մրցանակաբաշխության արարողությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մրցանակակիրներին հաղթանակի կապակցությամբ և ուրախությամբ փաստել վերջին ժամանակաշրջանում գրահրատարակչության ոլորտում նկատելի առաջընթացը:

«Անկախ բոլոր բարդություններից և դժվարություններից՝ գրահրատարակիչները, բնագավառի մասնագետները և պատասխանատուներն իսկապես կարողանում են ապահովել ոլորտի առաջընթացը, ինչի վառ վկայություններից է այսօրվա մրցանակաբաշխությունը: Գրահրատարակչության ավանդույթը, մշակույթը մեզանում շատ խոր արմատներ ունեն. իրականում դուք շատ ամուր հենքի վրա եք կանգնած, և այդ ուժն ու նախաձեռնողականությունը գալիս են հենց այդ խոր արմատներից»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներին ակտիվ գործունեության, արդյունավետ աշխատանքի համար ու հանձնել մրցանակները:

ԿԳՄՍ նախարարությունի հայտնում են, որ հայաստանյան հրատարակիչների ներկայացրած գրքերը 8 անվանակարգում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի, ինչպես նաև գլխավոր մրցանակի։

«Իմ երկիրը» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Պողոս Պողոսյանի «Լեռան հառաչանքը և լճի մրմունջները» հայերեն և անգլերեն հրատարակությունը (Երևան, «Տիգրան Մեծ», 2021 թ.):

«Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան: Մեր ժամանակների լեգենդը» հայերեն և ռուսերեն հրատարակությունը (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021 թ.):

«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):

«Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):

«Արվեստի գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» հայերեն և իտալերեն հրատարակությունը (Երևան, «Ակտուալ արվեստ», 2022 թ.):

«Նկարազարդումների արվեստ» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Из древне-армянских легенд и преданий» հրատարակությունը (Երևան, «301 Իմաստության երկիր» հիմնադրամ, «Տիգրան Մեծ», 2022 թ.):

«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում առաջին մրցանակի են արժանացել «Հայաստան-Ռուսաստան բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ օգնություն», «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները», «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» հայերեն և ռուսերեն հրատարակությունները (Երևան, «Նահապետ», 2022 թ.):

Հատուկ մրցանակի է արժանացել Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» հրատարակությունը (Երևան, «Նյու Մեգ», 2020 թ.):

Գլխավոր մրցանակի է արժանացել «Տիգրան Մեծ» հրատարակչության հրատարակած «Դադիվանք» պատկերագիրքը:

2022 թվականի հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին ներկայացված էր 77 հրատարակություն՝ ԱՊՀ 8 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև ԱՊՀ մրցույթը՝ Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հանձնաժողով, որն էլ ընտրել էր մրցույթին ներկայացվող հայաստանյան հրատարակիչների գրքերը։ Այս տարի մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: