«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիայի ներկայացուցիչը հայերեն է երգել (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Իսպանիան ներկայացնող Կառլոս Հիխեսը հասցրել է դառնալ հայ հանդիսատեսի սիրելին։ Բացի այն, որ երգիչը գերում է բոլորին իր խարիզմայով ու վարակիչ ծիծաղով, նաև սիրով շփվում է լրագրողների հետ։ Կառլոսը «Մանկական Ձայնը» նախագծի շրջանակում կատարել էր «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ և այս տարվա մրցույթի հաղորդավարներից Կարինա Իգնատյանի Colors of Your Dream երգը։
NEWS.am STYLE-ին երգիչը պատմեց, որ հայերեն երգելը հեշտ չի եղել, բայց դա սիրով է արել․ «Հայերեն երգելն ինձ համար դժվար էր, քանի որ այբուբեմը շատ տարբեր է իսպաներենից, բայց հիմա սկսել եմ հասկանալ հայերեն։ Կարինային հանդիպել եմ։ Նա շատ բարի է ու լավը։ Կարծում եմ՝ դեռ հանդիպելու շատ առիթներ կունենանք, քանի որ նա շոուի հաղորդավարներից է»։
Հարցին՝ ինչու պետք է հեռուստադիտողը քվեարկի հենց իր երգի օգտին, Իսպանիայի ներկայացուցիչը պատասխանեց․ «Կարծում եմ՝ իմ երգը շատ հիշվող է, պարեցնող, իսկ եթե ես պարում եմ, ուրեմն՝ դուք էլ կարող եք դա անել»։