Երկու տարվա ընթացքում Բուլղարիայում տեղի կունենան հինգերորդ խորհրդարանական ընտրությունները
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ փետրվարի 3-ին ցրելու է 48-րդ Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը)։
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
«Փետրվարի 3-ին խորհրդարանը ցրելու և ապրիլի 2-ի ընտրությունների մասին հրամանագիր կհրապարակեմ»,- ասել է Ռադևը։