«Միլանը» մտադիր է գնել Էդուարդ Սպերցյանին
Լրագրող Իվան Կարպովը հայտնում է, որ իտալական «Միլան»-ը ցանկանում է գնել «Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին:
ՌՊԼ-ի մրցաշրջանի ավարտից հետո իտալական ակումբը պատրաստ է վճարել ոչ ավելի, քան 8 միլիոն եվրո:
«Կրասնոդար»-ը մտադիր է նրան վաճառել 12 միլիոն եվրոյով: