Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Հանդիպել եմ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան «Զանգեզուրի միջանցքի» մասով դիմադրություն չկա, վերջերս Վրաստանում հայ-թուրքական քննարկում է եղել․ Գեղամյան Դավաճանական ռեժիմի պարագլուխն ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը Երևանը ողողված է քաղբանտարկյալների լուսանկարներով ՀԺՄ-ն դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Բերման ենթարկելով իմ տղային, փորձում են ինձ լռեցնել. ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր Կիրանց– Ոսկեպար ճանապարհին ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Քյավառցիները դհոլ-զուռնայով դիմավորում են Փաշինյանին (տեսանյութ) Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է Ոստիկանությունն հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Աբրահամյան Բոլորն են տեսնում, որ Նիկոլը գեոպոլիտիկ առումով անմեղսունակ է և Հայաստանը տանում է ինքնասպանության. Աշոտյան Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է․ ՀԺՄ 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել Արարատ-Արմենիան հաղթեց Վեստ Արմենիային Մայիսյան միջոցառումները Մոսկվայում դիտելու է՝ որպես վերջնական դիագնոստիկ թեստ Նիկոլի համար․ Աշոտյան Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին (տեսանյութ)«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտները Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում ՆԳՆ-ն հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Իջևանում անհնազանդության ակցիա է ընթանում․ ՈՒՂԻՂԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՕդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԴուք սկի՞ տղա չեք, մի՞թե հայրենիքից ու պատվից թանկ բան կա․ Լիլիթ ԳալստյանՍյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժածՉենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ Քյարամ Սլոյանի սխրանքը. նա կարող էր դառնալ 28 տարեկանՀայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ․ ԱԳՆ
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Եթե քաղաքական լուծումներ չգտանք առաջիկա շաբաթներին, երկու ամիս հետո լինելու է քաոս. Սուրենյանց (տեսանյութ)Պայքար չի միայն Տավուշի, Կիրանցի, Բերքաբերի համար, սա ցանցային պայքար է. Սուրեն ՊետրոսյանՊետք է րոպե առաջ ԱԺ-ն դարձնել Փաշինյանի և նրա թիմի քաղաքական աղբավայր. Սուրենյանց (տեսանյութ)Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ անձիք գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. ՍրբազանԵրեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ ՍրբազանՏեսե՞լ եք այն սյունի նկարները. էդ սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է
Զանգվածային լրատվության միջոցները թիրախավորում են ՀՀ զինված ուժերը. ՊՆ–ում նեղսրտել ենԿիրանցում` բլուրներից մեկի վրա տեղադրվել հայկական դրոշը (տեսանյութ)Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)

Ինչո՞ւ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին հիշեց Սերժ Սարգսյանի բացահայտումից հետո

Հայաստանի վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանին շարունակում է հանգիստ չտալ արցախյան վերջին պատերազմում իր կրած ջախջախիչ պարտությունը, Արցախի տարածքները թշնամուն թղթով և ոչ թե կրակոցով հանձնելու իր որոշումը։

Փաշինյանն այս երկու տարիների ընթացքում հնարավոր և անհնար ամեն ինչ արել է, մեղադրել բոլորին իր ձախողումների համար, բայց որպեսզի իր ընտրազանգվածին հիմա շարունակի տալ կերակրվելու նյութ, պետք է պատերազմի պարտության մեղքը գցի կոնկրետ զինվորականների գրպանը և դա անի հենց զինվորականների ձեռամբ։

Վերջերս հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակն օգտագործել է իր ունեցածի ընդամենը 50 տոկոսը։

«Բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել»,- հարցրել էր Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հարցին իբրև թե պատասխանել է իր ասուլիսի ժամանակ և տվել ծիծաղելի պատասխան, թե կամավորներ են Հայաստանից գնացել։
Փաշինյանը սա ասել է՝ քաջ գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը խոսում է ոչ թե կամավորների, այլ զորքի և զինտեխնիկայի մասին։

Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ Փաշինյանին կանգնեցրել է դավաճանության պատի տակ, և որպեսզի ինքը՝ Փաշինյանը դուրս գա այս վիճակից, ակտիվացրել է իր նշանակած, ապա խայտառակ ձևով աշխատանքից ազատած, Շուշին հանձնելու համար իր կողմից պատասխանատու կարգված Օնիկ Գասպարյանին։

Սերժ Սարգսյանին պատասխանելու բեռը Նիկոլ Փաշինյանը դրել է Օնիկ Գասպարյանի՝ մի զինվորականի վրա, ով կուլ տվեց մի դասալիքի կողմից իր հասցեին ասված ամենաանպատիվ բառերը։

Սերժ Սարգսյանին պատասխանելու բեռը Փաշինյանը դրել է մի նախկին Գլխավոր շտաբի պետի վրա, ով կալանավորվելու ահից ծպտված՝ պահպանում է լռություն անգամ այն դեպքում, երբ կալանավորվել է իր ենթակայությամբ ծառայած զինվորական Գրիգորի Խաչատուրովը։

Ո՞վ, եթե ոչ Օնիկ Գասպարյանը կարող է լինել հենց այն մարդը, ով իշխանության թելադրանքով կփորձի հերքել Սերժ Սարգսյանի ասածները, ինչն էլ, ըստ Անդրանիկ Քոչարյանի, Գասպարյանն արել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 11 ժամ հարցաքննվելով։

Խիստ փոխըմբռնման մթնոլորտում Անդրանիկ Քոչարյանի հետ Օնիկ Գասպարյանի 11 ժամանոց հանդիպումից հետո, ըստ Քոչարյանի, Օնիկը տվել է իշխանության բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ասածների մասով։

«Կարող եմ արձանագրել, որ Սերժ Սարգսյանի ասածը չի համապատասխանում իրականությանը»,- Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից հետո ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ շռայլելով գովեստի խոսքեր Գասպարյանի հասցեին։

Ինչ վերջաբան կունենա Անդրանիկ Քոչարյանի կողմից լավագույն զինվորականի որակում ստացած, ինքն իրեն կերտած Օնիկ Գասպարյանը, հայտնի է շատերին։ Պարզ է, որ Գասպարյանին փշի-փշի անող իշխանությունն Օնիկ Գասպարյանի ծառայություններից օգտվելուց հետո, նրան կբանտարկի՝ ինչպես լռելու, այնպես էլ բոլորին ծառայելու գասպարյանական պատրաստակամության համար։ 

NEWSPRESS.am