Դա Հայաստանի ներքին հարցն է, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու. Արմեն Գրիգորյանը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին
Կքանդեն արդյոք «Նեմեսիսի» հուշարձանը, թե ոչ՝ Հայաստանի ներքին հարցն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», - ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի հուշարձանը։